Նազելի Բաղդասարյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Շիրակի մարզում գտնվող Չինաստանի դեսպանին

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր հյուրընկալել է առաջին անգամ պաշտոնական այցով Շիրակի մարզում գտնվող Չինաստանի ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին․ տեղեկացնում են մարզպետարանից։

«Ողջունելով հյուրին՝ մարզպետը նշել է, որ Չինաստանը Հայաստանի գործընկերներից է և հույս հայտնել, որ փոխվստահության ու փոխադարձ շահերի վրա հիմնված հայ-չինական հարաբերությունների հետագա զարգացմանը կնպաստի նաև իրենց համագործակցությունը.«Պարոն դեսպան, բարով եք եկել Շիրակի մարզ, հայ-չինական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակներում մենք հնարավորություն ունենք ամրապնդելու փոխգործակցությունը։ Շիրակի մարզի պատվիրակությունը Չինաստանի Հայնան նահանգում 2019 թվականին ստորագրել է համագործակցության, փոխըմբռնման հուշագիր, որն արդեն իսկ գործնական քայլ է երկու մարզերի միջև սերտ հարաբերությունների հաստատման առումով, այսօր մենք հնարավորություն ունենք այդ հարաբերություններն առավել զարգացնել»,-նշել է մարզպետը։

Դեսպան Ֆան Յոնգը շնորհակալություն է հայտնել Նազելի Բաղդասարյանին ջերմ ընդունելության համար և նշել, որ իր համոզմամբ Հայաստան-Չինաստան բարեկամությունն առավել կսերտանա, եթե ապակենտրոնացված համագործակցությունը ևս ամրապնդվի․«Մեր երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները հազարամյակների պատմություն ունեն, հայ-չինական դիվանագիտական հարաբերությունների անցած 30 տարիները բավական արդյունավետ էին։ Ես հույս ունեմ, որ միջմարզային մակարդակով համագործակցությունն էլ ավելի շոշափելի կլինի, հատկապես, եթե հաշվի առնենք, որ որոշակի բարեկամական կապերն արդեն իսկ կան»:

Անդրադառնալով առևտրատնտեսական հարաբերություններին՝ կողմերը քննարկել են Շիրակի մարզի արտադրանքը Չինաստան արտահանելու և համատեղ աշխատանքով առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը նպաստելուն վերաբերող հարցեր։ Մարզպետը կարևորել է ներդրումային և փոխշահավետ ծրագրերի իրականացումը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Շիրակի մարզում չինական կետրոնի բացմանը, չինարեն լեզվի ուսուցմանն առնչվող հարցերին։ Մարզպետը վստահեցրել է, որ ինքը կլինի առաջիններից մեկը՝ չինարեն սովորելու առումով։

«Շիրակի մարզը գյուղատնտեսական ուղղվածություն ունի և այս բնագավառում համագործակցությունը կարծում եմ՝ կարող է իսկապես ստացվել, հատկապես, Չինաստանի նորարարական մեթոդները կիրառելով մարզի գյուղատնտեսության մեջ»,- նշել է Նազելի Բաղդասարյանը։

Դեսպանն ընդգծել է, որ այս հարցում հետագա համագործակցության իրատեսական հնարավորություններ կան։ Զրուցակիցները քննարկել են համավարակից հետո զբոսաշրջության խթանմանը, արդյունավետ համագործակցություն ծավալելուն միտված այլ հարցեր»,- ասված է հաղորդագրությունում։