Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրասիական զարգացման բանկի խորհրդի հերթական նիստին
Քաղաքականություն
24.06.2022 | 15:10Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետություն ժամանած փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Նուր-Սուլթանում մասնակցել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) խորհրդի հերթական նիստին․ տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։
«Նիստի օրակարգի շրջանակներում քննարկվել են ԵԶԲ տարեկան հաշվետվությունը, ինչպես նաև նոր անդամների ԵԶԲ անդամակցության կանոնակարգը:
Փոխվարչապետը նիստի ընթացքում կարևորել է 2022-2026 թվականների համար Հայաստանի հետ համագործակցության ԵԶԲ ռազմավարության ընդունումը»,- ասված է հաղորդագրությունում։