ԿԳՄՍՆ-ում հյուրընկալվել է Բրիտանական խորհրդի ներկայացուցիչ Կեշավ Շվարդին

Լուրեր

19.11.2026 | 12:57
Չինաստանում մեկնարկել է Թրամփի, Պուտինի և Սի Ցզինպինի եռակողմ հանդիպումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 12:50
Թրամփը նիրհել է ԱԽՏՀ գագաթնաժողովում Սի Ցզինպինի ելույթի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 12:41
Արմավիրի մարզում 25-ամյա տղամարդը օդաճնշիչ հրացանով պատահաբար կրակել է աներորդու վրա․ 24-ամյա երիտասարդը մահացել է
19.11.2026 | 12:30
Էդպես հեգնել եք լողով զբաղվելը, դրա համար մարզեր կան, որ լողավազան չունեն․ նախարարը՝ ընդդիմադիրներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 12:25
Բռնցքամարտի Մ-23 ԵԱ. Վաղարշակ Քեյանը և Դավիթ Սիմոնյանը մեկնարկել են հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 12:19
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
19.11.2026 | 12:16
Ուկրաինան հարվածել է Թաթարստանում նավթամղիչ կայանին
19.11.2026 | 12:10
Ալեն Սիմոնյանն Ադրբեջան կմեկնի // Փաշինյանն Ալիևի հետ անհետ կորածների հարց է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
19.11.2026 | 12:04
Ձեզ արձագանքի արժանացնելը մեծ պատիվ կլինի, Դուք էդ պատվին չեք արժանացել․ նախարարը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:55
Սահմանադրության փոփոխությունների հաջորդ օրը խաղաղության պայմանագիրը ստորագրվելու է. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:51
Համաշխարհային ճանաչում ունեցող առնվազն 2 կատարողների համերգ կլինի ՀՀ-ում. մրցույթներ են հայտարարվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:39
Հաջորդ ընտրությանը չեմ լինի վարչապետի թեկնածու, եթե հանրաքվեում Սահմանադրությունն անցնի․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:39
Ուկրաինայի ԶՈՒ-ն անուղղակիորեն հայտնել է Ղրիմի կամրջի երկաթուղային հատվածի ավերվելու մասին
19.11.2026 | 11:30
Հայաստանը հրավիրվել է մասնակցելու ԱՄՆ-ում կայանալիք G20-ի գագաթնաժողովին
19.11.2026 | 11:22
Հաջորդ ամիս այցելելու եմ Ադրբեջան. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Բրիտանական խորհրդի ներկայացուցիչ, Քննությունների տարածաշրջանային տնօրեն Կեշավ Շվարդինի հետ. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

«Հանդիպմանը ներկա են գտնվել Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ադդէ Հովասափյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, Արտաքին կապերի բաժնի պետ Անգելինա Հովհաննիսյան, Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության ծրագրերի իրականացման և գնահատման բաժնի պետ Սյուզաննա Ղազարյանը:

Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել այցելության համար՝ նշելով, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը պատրաստակամ է Բրիտանական խորհրդի հետ ընդլայնել հետագա համագործակցությունը:

«ԿԳՄՍ նախարարությունը միշտ էլ բարձր է գնահատել Բրիտանական խորհրդի կողմից Հայաստանի Հանրապետությունում անգլերենի որակյալ կրթության իրականացմանն ուղղված ջանքերը և այն աշխատանքը, որը նպաստում է կրթության միջազգայնացման գործընթացին»,- նշել է նախարարի տեղակալը` ավելացնելով, որ Բրիտանական խորհրդի և ԿԳՄՍ նախարարության համագործակցությունն ամրապնդված է համագործակցության հուշագրով:

Բրիտանական խորհրդի ներկայացուցիչ, Քննությունների տարածաշրջանային տնօրեն Կեշավ Շվարդինը, իր հերթին շնորհակալություն է հայտնել վստահության, արդյունավետ համագործակցության համար. «Մենք ուրախ ենք, որ համագործակցությունը ներառում է տարբեր ուղղություններ, Բրիտանական խորհուրդը պատրաստակամ է շարունակելու և առավել ամրապնդելու փոխգործակցությունը»:

Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալը կարևորել է նաև միջին մասնագիտական ոլորտում Բրիտանական խորհրդի հետ համակարգված ծրագրերի իրականացումը, որն ուղղված կլինի կարողությունների և հմտությունների զարգացմանը:

Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության ծրագրերի իրականացման և գնահատման բաժնի պետ Սյուզաննա Ղազարյանը հանդիպման ընթացքում խոսել է հետբուհական մասնագիտական կրթության ոլորտում անգլերենի պահանջի մասին, ներկայացրել է իրավական կարգավորումները և մարտահրավերները, բարձրագույն կրթության ոլորտում Բրիտանական խորհրդի և ՀՀ բարձրագույն կրթական հաստատությունների հետ իրականացված «Անգլերենը՝ որպես դասավանդման լեզու» ծրագրի արդյունքները:

«Մենք հույս ունենք, որ ԿԳՄՍ նախարարության և Բրիտանական խորհրդի միջև համագործակցությունը կնպաստի բարձրագույն կրթության ոլորտի բոլոր շահառուների (պրոֆեսորադասախոսական կազմ, վարչական անձնակազմ, ուսանողներ և այլն), ինչպես նաև քաղաքականություն մշակողների կարողությունների զարգացմանն ուղղված համատեղ ծրագրերի իրագործմանը»,- ասել է Սյուզաննա Ղազարյանը:

Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ադդէ Հովասափյանը շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախարարությանն աջակցության ու համագործակցության համար և հույս է հայտնել, որ Բրիտանական խորհրդի հետ համագործակցությունը շարունակական կլինի:

Հանդիպման վերջում Բրիտանական խորհրդի ներկայացուցիչը նշել է, որ հաշվի կառնվեն ՀՀ կրթության բոլոր աստիճաններում նշված մարտահրավերները և կարիքները, կներկայացվեն ծրագրային նոր առաջարկներ՝ նախարարության հետ սերտ համագործակցությունը շարունակելու համար»,- ասված է հաղորդագրությունում։