ՀՀ նախագահը մեղադրեց Պուտինին՝ պատերազմի հովանավորն է, կանգնեցրեց իրեն հարմար պահին․ դա լավ է․ Հայկ Սուքիասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
05.10.2026 | 20:25
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում առնվազն 44 զինծառայող է զոհվել
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը քաղաքագետ Հայկ Սուքիասյանի հետ

-Պարո՛ն Սուքիասյան, երկու ամիս իշխանափոխության օրակարգով բողոքի ակցիաներից հետո, երբ այդպես էլ Փաշինյանի հրաժարականին չհասավ ընդդիմությունը, Արթուր Վանեցյանը վայր դրեց մանդատը։ Ավելին՝ փլուզվեց Սերժ Սարգսյանի ՀՀԿ-ի հետ նրա դաշինքը՝ «Պատիվ ունեմ»-ը։ Ինչպե՞ս եք մեկնաբանում վերջին ներքաղաքական իրադարձությունները, և արդյո՞ք մանդատները վայր պետք է դնեն նաև «Հայաստան» դաշինքի 29 պատգամավորները, թեև արդեն հայտարարել են, որ այդ քայլին չեն գնա։

-Շնորհավորենք մեր ժողովրդին իր հերթական հաղթանակի համար։ Ինչքան էլ մեր ժողովուրդը հուզական է, բայց պարզվեց, որ ունի բավարար քաղաքական գիտակցություն և անհաղորդ մնաց նրանց կանչին, ովքեր կապ չունեն մեր պետության և նրա կարիքների հետ։ Պարզ է, որ իրենք տապալվել են։ Արթուր Վանեցյանը հրաժարական է տալիս։ Ենթադրում եմ՝ իրենց ուղարկում են ռեզերվ։ Այն մասշտաբը, որ իրենց վրա էին վերցրել, իրենց քաշից բարձր է՝ չկարողացան իրականացնել։ Կա՛մ ինքը ցրվում է արանքից, կա՛մ էլ ուղարկվում է ռեզերվ։ Տապալվել են, հիմա էլ սկսել են նոր բարձրագոչ հայտարարություններ անել, թե նոր թափ են հավաքելու։ Իրենք ճիշտ կանեին՝ ընտրություններին էլ չմասնակցեին, բայց սա այն հատվածը չէ, որ բարձր բարոյականություն ունի, որը շատ մտահոգված է մեր ժողովրդի տրամադրություններով։ Այս հատվածի նպատակները, հավանաբար նաև՝ հանձնարարականները, մեզ հետ կապ չունեն։ Կշարունակեն մանր խժդժություններ անել։

-Վերջերս ՌԴ-ում էր ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, որը Պուտինին ասել է, որ Հայաստանը ցանկանում էր ավելի վաղ դադարեցնել 44-օրյա պատերազմը․ «Իրականում մենք ուզում էինք ավելի վաղ կանգնեցրել, որևէ կերպ ավարտել պատերազմը, ես գիտեմ Ձեր ջանքերի մասին։ Դուք հնարավորություն ունեիք հոկտեմբերի 19-ին։ Մենք այդ մասին խոսել ենք Սերգեյ Լավրովի հետ, երբ նա Երևանում էր։ Բայց այնպես ստացվեց, որ նոյեմբերի 9-ին եղավ, բայց ամենակարևորը՝ պատերազմը կանգնեցվեց»։ Ի՞նչ է ակնարկել Խաչատուրյանը։

-Լավ է, իհարկե, գովելի է, որովհետև վերջն արժանապատվությունը վատ բան չէ։ Մենք պետք է սովորենք, թեկուզ՝ դիմացինը ՌԴ-ն է, արժանապատվությունը պահպանել։ Ընդհանրապես, պետությունները գնահատում են դա։ Ինքան որ գետնատարած վիճակում փորձեն բանակցել, միշտ ունենալու են վատթարագույն արդյունք։ Սա, կարծում եմ, մեղադրանք է եղել ՌԴ-ին։

-Կարծում եք՝ իսկապե՞ս մեղադրանք է ՌԴ-ին ՀՀ նախագահի կողմից։

-Այո՛, կարծում եմ՝ մեղադրանք է։ Մեղադրանք է այն իմաստով, որ պատերազմի վերահսկողությունը ձեր ձեռքում է եղել։ Այսինքն՝ տողատակերը հասկանանք, էլի։ Նաև մեղադրանք է ՌԴ-ին, որ պատերազմը հովանավորող պետություն է եղել, կանգնել է այնտեղ, որտեղ հարմար է եղել իրեն, որովհետև եթե կարող էիք կանգնել այն ժամանակ՝ հոկտեմբերի 19-ին, ինչո՞ւ չեք կանգնել։ Ես կարծում եմ՝ սա լավ է, և կարծում եմ, որ Ռուսաստանը սա գնահատելու է։

-Հիշում ենք՝ Պուտինը պատերազմից անմիջապես հետո հրապարակայնորեն զարմանք էր հայտնել, թե ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի համաձայնվել պատերազմը կանգնեցնելուն՝ Շուշի ադրբեջանցիների վերադարձի պայմանով։

-Հիմա էլ ՀՀ նախագահն իրեն է մեղադրում, թող արձագանքի։ Իրենք շատ բանում կարող են մեղադրել։ Այն ժամանակ գիտե՞ք ոնց էր․ քանի որ կար նոյեմբերի 9-ը, և Հայաստանի ներքին կյանքը խռովված էր, այնտեղից հնչող ցանկացած հայտարարություն լավագույն առիթ էր՝ ևս մեկ անգամ ցնցելու ՀՀ ներքին կյանքը և այստեղ տապալելու պետությունը։ Ինքը դրա համար է արել։ Ինքը պարզապես սրել է ինտրիգը։ Այստեղ մեր իշխանությունը լավ է, որ նախագահի տեսքով․․․ ես կարծում եմ՝ նախագահը չի հաստատ, ՀՀ կառավարության, վարչապետի և ԱԳՆ-ի հրահանգով է նախագահը խոսել այդպես՝ մեղադրելով ՌԴ-ին, և դա լավ է։ Իհարկե, ՌԴ-ն ոխով կվերաբերվի դրան, փորձելու՝ ինչ-որ ուրիշ բաներ էլ անել, բայց մեր ժողովուրդը պետք է իմանա, որ արժանապատվության պարագայում է, որ ժողովուրդներն ու պետությունները գնահատվում են։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան