Վահրամ Դումանյանը հյուրընկալել է գործարար Մայքլ Ֆայնբերգին. համագործակցության նոր հեռանկարներ ՏՀՏ ոլորտի և բուհերի միջև

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր հանդիպել է «Netcracker Technology» ընկերության փոխնախագահ և համասեփականատեր Մայքլ Ֆայնբերգին․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

«Հանդիպմանը ներկա էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և «BostonGene- Հայաստան» ընկերության գործադիր տնօրեն Սարգիս Գևորգյանը:

Նախարար Վահրամ Դումանյանը ողջունել է հյուրին՝ հույս հայտնելով, որ հանդիպման արդյունքում փոխշահավետ ու արդյունավետ համագործակցություն կծավալվի բարձր տեխնոլոգիաների բնագավառում գործող «Netcracker Technology», «BostonGene- Հայաստան» ընկերությունների և հայաստանյան բուհերի միջև:

«Ուրախ ենք, որ նախատեսվում են ներդրումային ծրագրեր և փոխգործակցություն կրթական ոլորտի հետ: Հնարավորինս կաջակցենք, որպեսզի նախագծերը հաջողությամբ իրագործվեն»,- նշել է նախարարը:

Մայքլ Ֆայնբերգն ասել է, որ առաջին անգամ է Երևանում, սակայն արդեն իսկ տպավորված է. «Հայաստանը փոքր պետություն է, որի զարգացման հիմնական հենքը մարդկային ռեսուրսն ու մտավոր ներուժն են: Մենք տեղյակ ենք, որ հայ երիտասարդները շատ խելացի և տաղանդավոր են, ուստի ցանկություն ունենք համագործակցելու և կրթական ծրագրեր իրականացնելու գիտակրթական կենտրոնների հետ»:

Նշենք, որ տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտում գործող «Netcracker Technology» ընկերությունը մասնաճյուղեր ունի աշխարհի 56 երկրներում: Ընկերությունը Հայաստանում նախատեսում է հիմնել հետազոտության և զարգացման ընկերություն: «BostonGene»-ը գործում է կենսաբժշկական համակարգչային ծրագրերի (software) ստեղծման բնագավառում: Ընկերությունն իրականացնում է ուռուցքների և ուռուցքային միկրոմիջավայրերի համապարփակ ինտեգրված գենոմային (WES) և տրանսկրիպտոմիկ (RNA-seq) թեստավորում, որը բժիշկներին տրամադրում է անհրաժեշտ տեղեկություն անհատական բուժման ծրագիր մշակելու համար:

Ընկերությունն արդեն Հայաստանում է և նախատեսում է նաև վերապատրաստման ծրագրեր իրականացնել հայկական բուհերի հետ:

«Մենք հետաքրքրված են բժշկություն, կենսաբանություն և ինֆորմատիկա ոլորտների մասնագետներ պատրաստող բուհերի հետ համագործակցությամբ: Մեր ընկերության հետ արդեն իսկ կապ են հաստատել Եվրոպայում և Ռուսաստանում բնակվող հայ երիտասարդ մասնագետները, որոնք ցանկություն են հայտնել վերադառնալ Հայաստան և համալրել մեր շարքերը»,- ասել է Մայքլ Ֆայնբերգը:

Վահրամ Դումանյանը պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը և աջակցել ընկերությանը հայաստանյան բուհերի հետ կապ հաստատելու ու արդյունավետ համագործակցություն ծավալելու գործում՝ հավելելով, որ ոլորտը բավականին հետաքրքիր է, և Հայաստանը մեծ ներուժ ունի առաջընթաց ու զարգացում ապահովելու համար»,- ասված է հաղորդագրությունում։