Խտրականության և ագրեսիայի փաստեր կան․ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հունաստանն այլևս անվտանգ չէ ռուսների հանգստի համար

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունաստանն այլևս անվտանգ երկիր չէ Ռուսաստանի քաղաքացիների հանգստի համար, քանի որ ՌԴ ԱԳՆ-ն շարունակում է տեղեկություններ ստանալ ռուսների նկատմամբ խտրականության և ագրեսիայի փաստերի մասին: Այս մասին ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ Եվրոպական չորրորդ դեպարտամենտի տնօրեն Յուրի Ֆիլիպսոնը։

«Հույն պաշտոնյաների կողմից շարունակվող հակառուսական հռետորաբանության և ուկրաինական իրադարձությունների վերաբերյալ տեղական ԶԼՄ-ներում ապատեղեկատվության տարածման համատեքստում, իսկ ռուսական տեղեկատվական աղբյուրները վաղուց արգելափակված են, շարունակում են հաղորդումներ ստացվել ռուսների և ռուսալեզու քաղաքացիների նկատմամբ խտրականության և նույնիսկ ուղղակի ագրեսիայի փաստերի մասին»,- ասել է նա։

Ռուսաստանցի պաշտոնյան ասել է, որ ավելի ցայտուն դեպքերի մասին փաստեր կան ՌԴ ԱԳՆ վերջին զեկույցում։

«Եղել են ծեծի դեպքեր, այդ թվում՝ երեխաների, հարձակումներից հետո տուժածները հոսպիտալացվել են: Հունական բանկերը հաճախ ազատորեն են մեկնաբանում Եվրամիության կողմից ներդրված անօրինական սահմանափակող միջոցները, արգելափակում են ռուսաստանցիների հաշիվները՝ ազգության հիմունքով»,- ասել է նա:

Բացի այդ, դիվանագետը նաև հայտնել է, որ Աթենքում Ռուսաստանի դեսպանատուն և Սալոնիկում գլխավոր հյուպատոսություն ամեն օր ռուսների բողոքներ են ստացվում իրենց օրինական իրավունքների և շահերի խախտման վերաբերյալ։

Էմմա Չոբանյան