Պուտինը հայտնել է, որ ԲՐԻԿՍ-ի երկրները նոր միջազգային պահուստային արժույթ են ստեղծում

Լուրեր

11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Գնաճը 4.3 տոկոս է այս պահին. ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 12:19
Հայտնի են Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարները
11.11.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում է // Ջերմաստիճանը մինչև 6 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 12:03
Ստացվում է՝ օլիգարխիկ կուսակցությունը եկամտահարկից ֆինանսավորելու է, հիմնադրամը` ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:00
63–72 տարեկան քաղաքացիների համար բիզնեսի աջակցման նոր գործիք․ ծրագրի մանրամասները. ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:54
Պուտինն ապրում է այլ իրականությունում․ Զելենսկին՝ Աբու Դաբիի բանակցությունների մասին
11.11.2026 | 11:49
Իշխանությունները համակարգի միջոցով իմանալու են` քաղաքացին քաղաքական ինչ նախասիրություն ունի. Դավիթ Ալավերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:40
Եթե կառավարությունն է որոշելու եկամտահարկից գումար ստացող ՀԿ-ների և ԶԼՄ-ների ցանկը, ումի՞ց են անկախ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:36
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի զինծառայող է ձերբակալվել ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով
11.11.2026 | 11:33
«Բժիշկներին թույլ են տվել ՔԿՀ մտնել Արսեն Գևորգյանի մահից հետո»․ փաստաբանները՝ կալանավայրում մահվան հանգամանքների մասին
11.11.2026 | 11:26
Կառուցապատողները բարձրաձայնել են ջրամատակարարման ցանցին միանալու խոչընդոտները․ քննարկվել են լուծման տարբերակներ
Բոլորը

Մշակվում է ԲՐԻԿՍ-ի երկրների արժույթների զամբյուղի հիման վրա միջազգային պահուստային արժույթ ստեղծելու հարցը (հինգ երկրների խումբ՝ Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավային Աֆրիկա)։ Սպուտնիկի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԲՐԻԿՍ-ի անդամ երկրներին ուղղված իր տեսաուղերձում։

«ԲՐԻԿՍ-ի գործընկերների հետ մշակվում են միջազգային հաշվարկների հուսալի այլընտրանքային մեխանիզմներ, Ռուսաստանի ֆինանսական հաղորդագրությունների համակարգը բաց է «հնգյակի» երկրների բանկերին միացնելու համար: Ընթանում է ռուսական «Միր» վճարային համակարգի օգտագործման աշխարհագրության ընդլայնում։ Մշակվում է մեր երկրների արժույթների զամբյուղի հիման վրա միջազգային պահուստային արժույթ ստեղծելու հարցը»,- ասել է Պուտինը։

Նրա խոսքով՝ ներկայում ռուսաստանյան գործարար շրջանակները բանակցություններ են վարում Ռուսաստանում հնդկական խանութների ցանցի բացման շուրջ, ավելացվում է նաև չինական մեքենաների, սարքավորումների և տեխնիկայի մասնաբաժինը ռուսական շուկայում։

Տաթև Ֆռանգյան