Նազելի Բաղդասարյանն ընդունել է ՀԿԵ-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին․ տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։

«Կարևորելով «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գործունեությունն ինչպես հանրապետությունում, այնպես էլ մարզում` Նազելի Բաղդասարյանը հույս է հայտնել, որ նման հանդիպումների արդյունքում ձեռք կբերվեն պայմանավորվածություններ,որոնք կլինեն արդյունավետ․«Ուրախ եմ ձեզ հանդիպելու։ Երկաթուղու գործունեությունն, իհարկե, շատ կարևոր է` հաշվի առնելով հատկապես այն որ, որ Շիրակի մարզը տրանսպորտային կապերի առանցքում է։ Ես տեղյակ եմ, որ դուք բոլորովին վերջերս հանդիպել եք Ձեր Վրաստանի գործընկերոջը և ուրախ կլինենք, որ մեր մարզի համար էլ արդյունավետ առաջարկներ լինեն։ Հաշվի առնելով այն, որ ՀՀ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս տրանսպորտային ուղիների զարգացմանը և ընդլայնմանը, որը ներառված է նաև կառավարության հնգամյա զարգացման պլանում, կարևոր է երկաթուղու հարմարավետ, ժամանակակից պահանջներին համապատասխանող ուղևորատար և բեռնատար կազմով համալրումը»,- նշել է Շիրակի մարզպետը։

Պարոն Մելնիկովը շնորհակալություն է հայտնել մարզպետին ջերմ ընդունելության համար և ներկայացնելով ընկերության գործունեությունը՝ նշել է, որ նախորդ տարվա համեմատ ուղևորափոխադրումների առումով աճ ունեն, 2021-ին 59 հազար ուղևոր է փոխադրվել, այս տարի՝ 63 հազար։

Ըստ Ալեքսեյ Մելնիկովի,Գյումրիում նոր գնացքներ են աշխատում, նախորդ տարի վերանորոգել Է հյուրանոցը։ Նազելի Բաղդասարյանը կարևորել է գնացքների անվտանգ երթևեկության ապահովումն, ինչպես նաև ենթակառուցվածքների արդիականացումն ու նոր տեխնոլոգիաների կիրառումը՝ հատկապես տուրիստական նոր սեզոնին ընդառաջ։ Հանդիպման ժամանակ քննարկվել է միջհամայնքային ու միջմարզային երթուղիները սպասարկող ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղին Գյումրու երկաթուղային կայարան տեղափոխելու հարցը:

Հաշվի առնելով այն, որ Հայասատանի կառավարությունը այս տարվա հուլիսի 1-ից ավելացնելու է անկանխիկ եղանակով գործարքների թիվը` Նազելի Բաղդասարյանը խոսել է էլեկտրոնային եղանակով տոմսեր ձեռք բերելու մասին, որը մինչ օրս չի կիրառվում Հարավկովկասյան երկաթուղիներում։ Պարոն Մելնիկովը վստահեցրել է, որ նման ծրագիր ունեն։ Պայմանավորվածություն է ձեռքբերվել ուղևորափոխադրումների ժամերը քննարկել՝ նպատակ ունենալով նպաստել տուրիստական հոսքերի ավելացմանը։
Քննարկվել են նաև հետագա համագործակցությանն առնչվող այլ հարցեր»,- ասված է հաղորդագրությունում։