Փոխվարչապետ Մաթևոսյանն ընդունել է «BostonGene» և «Netcracker Technology» ընկերությունների նախագահ Էնդրյու Ֆայնբերգին

Լուրեր

19.11.2026 | 12:10
Ալեն Սիմոնյանն Ադրբեջան կմեկնի // Փաշինյանն Ալիևի հետ անհետ կորածների հարց է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
19.11.2026 | 12:04
Ձեզ արձագանքի արժանացնելը մեծ պատիվ կլինի, Դուք էդ պատվին չեք արժանացել․ նախարարը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:55
Սահմանադրության փոփոխությունների հաջորդ օրը խաղաղության պայմանագիրը ստորագրվելու է. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:51
Համաշխարհային ճանաչում ունեցող առնվազն 2 կատարողների համերգ կլինի ՀՀ-ում. մրցույթներ են հայտարարվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:39
Հաջորդ ընտրությանը չեմ լինի վարչապետի թեկնածու, եթե հանրաքվեում Սահմանադրությունն անցնի․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:39
Ուկրաինայի ԶՈՒ-ն անուղղակիորեն հայտնել է Ղրիմի կամրջի երկաթուղային հատվածի ավերվելու մասին
19.11.2026 | 11:30
Հայաստանը հրավիրվել է մասնակցելու ԱՄՆ-ում կայանալիք G20-ի գագաթնաժողովին
19.11.2026 | 11:22
Հաջորդ ամիս այցելելու եմ Ադրբեջան. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:14
Ամփոփիչ մրցաշար. Ալկարասը և Տիաֆոն հաղթել են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:11
Անհետ կորածների վերաբերյալ մեզ հետաքրքրող բազմաթիվ հարցերի պատասխաններն Ադրբեջանում են․ Փաշինյան
19.11.2026 | 11:05
Սի Ցզինպինի հետ հանդիպմանը Թրամփը բարձր է գնահատել իրենց անձնական հարաբերությունները
19.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
19.11.2026 | 11:00
Արմավիր համայնքի ղեկավարը ևս դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
19.11.2026 | 10:51
Ուկրաինան կրկին հարվածել է Ղրիմի կամրջին․ երթևեկությունը դադարեցված է
19.11.2026 | 10:43
Total Chess. Հայկ Մարտիրոսյանն ու Լևոն Արոնյանը հաղթանակներ են տարել
Բոլորը

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հունիսի 21-ին ընդունել է «BostonGene» և «Netcracker Technology» ընկերությունների նախագահ Էնդրյու Ֆայնբերգին․ տեղեկացնում են փոխվարչապետի գրասենյակից։

«Նշենք, որ «BostonGene» ընկերությունը, որի նպատակը նոր և անհատականացված բուժման մեթոդով քաղցկեղ ունեցող մարդկանց համար դրական արդյունք ապահովելն է, 2022թ-ի ապրիլից արդեն իսկ ներկայացված է Հայաստանում՝ 200-ից ավելի աշխատակիցներով, իսկ այժմ դիտարկվում է Հայաստանում «Netcracker Technology»-ի հետազոտության և զարգացման կենտրոնի հիմնման հնարավորությունը։

Հանդիպման ընթացքում փոխվարչապետին ներկայացվել է ընկերությունների ընդլայնման հեռանկարներն ու քննարկվել այդ ուղղությամբ Կառավարության հետ համագործակցության հնարավորությունները։ Անդրադարձ է կատարվել նաև «Netcracker Technology» ընկերության կենտրոնը Հայաստանում հիմնելու հարցում ՀՀ կառավարության հետ փոխգործակցության հեռանկարներին։

Հիշեցնենք, որ այս հանդիպման պայմանավորվածությունը ձեռք էր բերվել հունիսի ութին՝ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի և Հայաստանում օտարերկրյա ներդրումներով ընկերությունների շուրջ երկու տասնյակ ղեկավարների հետ հանդիպման շրջանակում»,- ասված է հաղորդագրությունում։