«Նախադպրոցական կրթությունը պետք է հասանելի դառնա ամենահեռավոր մարզի և գյուղի երեխաների համար». Ժաննա Անդրեասյան

Լուրեր

07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
07.08.2026 | 20:52
Ուկրաինական անօդաչու նավակները հարձակվել են Յալթայի ափամերձ շենքի վրա, որտեղ ռեստորաններ են տեղակայված
07.08.2026 | 20:39
Նենց եք խոսում, ոնց որ Կաթողիկոսը ձեր թաղի տղերքից ա. Նաթան սրբազան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 20:27
Վայոց ձորի քրեական ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննություն
07.08.2026 | 20:13
Վթար՝ պարեկային ծառայության ավտոմեքենայի մասնակցությամբ․ երկու պարեկ տեղափոխվել է հիվանդանոց
07.08.2026 | 20:07
Ինչ պետք էր, ժամանակին ասել եմ. Նաթան սրբազանը` իր մասնակցությամբ ձայնագրության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 19:55
«Դուք էն մարդը չեք, որ Ձեզ բան ասեմ». ԿԿՀ-ն խախտում է արձանագրել Քաջայր Նիկողոսյանի վարքագծում
07.08.2026 | 19:41
Ինչ է նշանակում եկեղեցին կապ ունի ՖՍԲ-ի հետ, ինչո՞ւ, օրինակ, ոչ ՑՌՈւ-ի կամ MI6-ի. Նաթան սրբազան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 19:30
Երգն ու պարը որպես ներառման լեզու. Օձունում կայացել է «Ճախրուկ» միջազգային փառատոնը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 19:14
Անհիմն է. Գարեգին Բ-ն` իր դատավարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 18:59
Ռուբինյանը աշխարհի խորհրդարանների պատմության ամենաերիտասարդ նախագահն է
07.08.2026 | 18:48
Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
07.08.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կազմակերպության «ՖՈՐՈՒՄ405» կրթական համաժողովին, որը կրում էր «Ինչպե՞ս կարող է կրթությունը նորարարության և առաջնորդության միջոցով սկիզբ տալ հայկական վերածննդին» խորագիրը․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

««ՖՈՐՈՒՄ405» կրթական համաժողովին ներկա են եղել Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը և Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը, Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը, «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանը, «Այբ»-ի հիմնադիր Արամ Փախչանյանը, ԱՏՁՄ-ի գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը, պետական, մասնավոր և հասարակական սեկտորի այլ ներկայացուցիչներ, հանրակրթական դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, աշակերտներ:

Համաժողովի նպատակն էր հարթակ տրամադրել կրթության ոլորտում գործող կազմակերպություններին և անհատներին արցախյան վերջին պատերազմի, համավարակի և համաշխարհային բևեռացման միտումների արդյունքում ստեղծված ճգնաժամային փուլի հաղթահարման և վերածննդի գաղափարների իրագործման համար:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը համաժողովի մասնակիցների ողջունել է հարցազրույցի ձևաչափով` շնորհակալություն հայտնելով ուսուցիչներին և կրթության նվիրյալներին, որոնք ամեն օր անում են անհնարինը երեխաների որակյալ կրթությունն ապահովելու համար:

Պատասխանելով առաջին հարցին, որը վերաբերում էր ՀՀ-ում նախակրթարանների գործունեությանը, Ժաննա Անդրեասյանը նշել է. «Նախակրթարանները մեր շատ կարևոր օղակներից են. շատ երկրներում պարտադիր կրթության մաս է կազմում նախադպրոցական կրթությունը, և սա պատահական չէ: Ըստ հետազոտությունների` նախադպրոցական կրթությունը կարևոր դեր է ունենում հանրակրթության հետագա ընթացքի վրա: Հանրակրթության ոլորտում մեր քաղաքականության առաջնային խնդիրն է, որպեսզի նախադպրոցական կրթությունը հասանելի դառնա անգամ ամենահեռավոր մարզի և գյուղի երեխաների համար: Մենք ցանկանում ենք փոխել կրթության բովանդակությունը՝ ապահովելով որակյալ կրթության հասանելիություն, մասնագիտական կարողությունների շարունակական զարգացում»:

Անդրադառնալով 12-ամյա կրթության արդյունավետության վերաբերյալ հարցին՝ փոխնախարարը ասել է, որ հանրակրթության նոր չափորոշչի հիմնական խնդիրն ավագ դպրոցի բովանդակության բարելավումն է, որտեղ մի քանի առաջնային խնդիրներ կան. «Ըստ նոր չափորոշչի՝ մենք փորձելու ենք ավագ աստիճանում անցում կատարել անհատականացված դասացուցակի, այսինքն՝ յուրաքանչյուր երեխա, բացի պետական բաղադրիչից, դասացուցակի մնացած հատվածը կարող է ձևավորել՝ ըստ իր նախասիրությունների: Երկրորդը կրեդիտային համակարգի ներդրումն է ավագ դպրոցում, ինչպես նաև մասնագիտական կողմնորոշումը»:

Ըստ Ժաննա Անդրեասյանի` նոր չափորոշչով բոլոր դպրոցներում ներդրվելու են մասնագիտական կողմնորոշման ակումբներ` 7-րդ դասարանից սկսած:

«Մենք պետք է ձգտենք ունենալ վերջնաարդյունքի վրա հիմնված և սովորողակենտրոն կրթություն՝ իր իրական բովանդակությամբ»,- նշել է փոխնախարարը:

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև նախնական և միջին մասնագիտական կրթության բարեփոխումներին` նշելով, որ աշակերտների մասնագիտական ճիշտ որոշումը հատկապես այս բնագավառի համար կարևոր է:

Ֆորումի օրակարգային հարցերը վերաբերել են կրթության մեջ նորարարության և առաջնորդության կարևորությանը, համակարգային փոփոխությունների անհրաժեշտությանը, տվյալների դերակատարությանը և այլ հարցերի։ Համաժողովը ընթանում էր տարբեր սրահներում` «Նորարարություն և առաջնորդություն» և «Համակարգային փոփոխություններ» խորագրերը կրող պանելային քննարկումներով:

«Նորարարություն և առաջնորդություն» քննարկման շրջանակում ելույթ է ունեցել նաև ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը: Նա անդրադարձել է աշակերտների, ծնողների, դպրոցի և պետության միջև երկխոսության խնդիրներին»,- ասված է հաղորդագրությունում։