Ուկրաինացի լրագրող Մաքս Լևինը, որը մահացել է գարնանը Կիևի մերձակայքում, կարող էր մահապատժի ենթարկվել ռուս զինվորականների կողմից. JSF

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարտին Ուկրաինայի Կիևի մարզի Վիշգորոդսկի շրջանում մահացած ուկրաինացի ֆոտոլրագրող Մաքս Լևինին, ինչպես նաև նրան ուղեկցող ուկրաինացի զինվորական Ալեքսեյ Չերնիշևին, հնարավոր է, ռուս զինվորականները մահապատժի են ենթարկել, իսկ նրանց մահվանը կարող էին նախորդել հարցաքննություններ և խոշտանգումներ։ Նման եզրակացության է հանգել «Լրագրողներ առանց սահմանների» (JSF) կազմակերպության ներկայացուցիչը, որը մայիսի 24-ից հունիսի 3-ը գտնվում էր Ուկրաինայում՝ հետաքննելու Լևինի մահը։

Լևինն ու Չերնիշևը դադարել են կապի դուրս գալ մարտի 13-ին։ Լևինի մարմինը հայտնաբերվել է ապրիլի 1-ին։ Ուկրաինական լրատվամիջոցները չէին հայտնել Չերնիշևի ճակատագրի մասին, սակայն «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն իր զեկույցում նշում է, որ նրա մարմինը հայտնաբերվել է Լևինի դիակի հետ միասին։

Լրագրողները գտել են Լևինի մահվան վայրը Կիևից հյուսիս գտնվող Մոշչուն գյուղի մոտակայքում, որտեղ դեռևս կանգնած է նրա ածխացած Ford-ը։ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը մեքենայի վրա 14 փամփուշտ է հայտնաբերել, ինչպես նաև մի քանի փամփուշտների հետ միասին՝ Չերնիշևի անձը հաստատող փաստաթղթեր։

Նրանք նաև հայտնաբերել են «ԴՆԹ-ի հնարավոր հետքերով մի քանի իրեր, որոնք վկայում են ռուս զինվորականների ներկայության մասին այն վայրի անմիջական մերձակայքում, որտեղ սպանվել են Լևինն ու Չերնիշևը»։ Մետաղորսիչ սարքի օգնությամբ որոնողական աշխատանքների վերջին փուլում հայտնաբերվել է փամփուշտը, որը, հավանաբար, դիպել է Լևինին։

«Հանցագործության վայրից լուսանկարների վերլուծությունը, դեպքի վայրում կատարված դիտարկումները և առգրավված իրեղեն ապացույցները հստակ մատնանշում են կրակոցների մասին, որին կարող էին նախորդել հարցաքննությունները կամ նույնիսկ խոշտանգումները»,- ասել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության գլխավոր քարտուղար Քրիստոֆ Դելուարը:

Մաքս Լևինը մեկն է այն ութ լրագրողներից, որոնք մահացել են ուկրաինական պատերազմը լուսաբանելիս։ Լրագրողների շրջանում վերջին զոհը ֆրանսիացի տեսաթղթակից Ֆրեդերիկ Լեկլերկ-Իմհոֆն էր, որը մահացել է մայիսի 30-ին Լուգանսկի շրջանում ռուս զինվորականների գնդակոծության արդյունքում։

Տաթև Ֆռանգյան