Հետախուզման մեջ գտնվող Դոն Պիպոն հայտարարել է նոր շարժում սկսելու մասին

Լուրեր

10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Դոն Պիպո մականվամբ քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանը հայտարարել է, որ նոր շարժում է սկսում։ Ասատրյանը համացանցում տեսաուղերձ է հրապարակել, որտեղ նշում է, որ առաջնորդելու է «Հայ խաչակիրների ազատագրական շարժումը»։

«Խոստանում եմ բարձր պահել հայ տղամարդու արժանապատվությունը, գործել մեր հայ եկեղեցու կանոնակարգով և առաջնորդվել հայկական ընտանիքների շահերով, օգտակար լինել իմ ազգին և իմ հայրենիքին»,- տեսաուղերձում հայտարարում է Ասատրյանը՝ առանց մասնավորեցնելու, թե ինչը և ումից է պատրաստվում ազատագրել։

Հայտնի չէ նաև, թե որտեղ է տեսագրվել ուղերձը, քանի որ Դոն Պիպոն այս պահին հետախուզման մեջ է սպանություն նախապատրաստելու, հանցավոր համագործակցություն ստեղծելու, ղեկավարելու, մասնակցելու, ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, պահելու, կրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով, սակայն ուշագրավ է այն փաստը, որ տեսաուղերձի ընթացքում Ասատրյանը կանգնած է Հայաստանի և Ռուսաստանի պետական դրոշների ֆոնին։ Ավելին՝ շարժման յութուբյան ալիքում տեսագրության ներքևում տեղադրություն կա նշված՝ Մոսկվա։