Դժգոհ եմ․ քաղաքային զբոսայգին, որը զավթվել է, չենք կարող ազատագրել. Նազելի Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Գնաճը 4.3 տոկոս է այս պահին. ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 12:19
Հայտնի են Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարները
11.11.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում է // Ջերմաստիճանը մինչև 6 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 12:03
Ստացվում է՝ օլիգարխիկ կուսակցությունը եկամտահարկից ֆինանսավորելու է, հիմնադրամը` ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:00
63–72 տարեկան քաղաքացիների համար բիզնեսի աջակցման նոր գործիք․ ծրագրի մանրամասները. ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:54
Պուտինն ապրում է այլ իրականությունում․ Զելենսկին՝ Աբու Դաբիի բանակցությունների մասին
11.11.2026 | 11:49
Իշխանությունները համակարգի միջոցով իմանալու են` քաղաքացին քաղաքական ինչ նախասիրություն ունի. Դավիթ Ալավերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:40
Եթե կառավարությունն է որոշելու եկամտահարկից գումար ստացող ՀԿ-ների և ԶԼՄ-ների ցանկը, ումի՞ց են անկախ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:36
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի զինծառայող է ձերբակալվել ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով
11.11.2026 | 11:33
«Բժիշկներին թույլ են տվել ՔԿՀ մտնել Արսեն Գևորգյանի մահից հետո»․ փաստաբանները՝ կալանավայրում մահվան հանգամանքների մասին
11.11.2026 | 11:26
Կառուցապատողները բարձրաձայնել են ջրամատակարարման ցանցին միանալու խոչընդոտները․ քննարկվել են լուծման տարբերակներ
Բոլորը

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր Գյումրու քաղաքապետարանում խորհրդակցություն է անցկացրել մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիների մասնակցությամբ։ Նա տեղեկացրել է, որ այս տարի պետական բյուջեով 14 միլիարդ դրամի ծրագիր է նախատեսվում իրականացնել Գյումրի քաղաքում։ Մարզպետն անդրադարձել է սուբվենցիոն ծրագրերի թերացումներին ու ձգձգումներին, նաև՝ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի օրոք քաղաքի կենտրոնական զբոսայգու որոշ հատվածների օտարման խնդրին։

Նազելի Բաղդասարյանը, դիմելով Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանին, ասաց․ «Պարոն քաղաքապետ, այս առումով ես խիստ դժգոհ եմ, որ Գյումրու կենտրոնական զբոսայգին, որը ժամանակին ապօրինաբար զավթվել է որոշ մարդկանց կողմից, որոնք քաղաքային իշխանությունում դերակատարություն են ունեցել, մենք այս տարածքները չենք կարողանում ազատագրել։

Ես, այնուամենայնիվ նշեմ, որ հարցը համայնքապետարանի ուշադրության կենտրոնում պիտի լինի, որովհետև կենտրոնական զբոսայգին ինչ-որ մեկի սեփականությունը չի կարող լինել, որ այլանդակության մակարդակի հասնող ապօրինություններ իրականացնի այնտեղ։

Ե՛վ կենտրոնական զբոսայգին և՛ Սայաթ-Նովայի տարածքի հարող զբոսայգին, ես չգիտեմ որքանով փոխկապակցված են այդ երկու հատվածները և գործ անող մարդիկ, բայց ես, ինչպես և դուք՝ ներկաներդ, ապրում են այս քաղաքում և գիտենք ով, ինչպես և ում ձեռամբ է արվում։

Ամեն դեպքում և՛ ես, և՛ պարոն քաղաքապետը հետևողական ենք եղել, որ Սայաթ-Նովայի զբոսայգու հատվածը իրավական գործընթացներ ունենա, և քաղաքապետի կողմից գրություն է ուղարկվել դատախազություն», -ասաց Նազելի Բաղդասարյանը։

Նա հայտարարեց, որ Գյումրի քաղաքում չկան արտոնյալներ և չի կարող լինել որևէ մեկը՝ մականուն ունեցող կամ առանց մականունի, որն իրեն ապօրինություն թույլ տա։ Նազելի Բաղդասարյանն նշեց, որ օտարումների հետ կապված քրեական գործեր կան հարուցված։ Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն իր հերթին խոստացավ զբոսայգին վերադարձնել գյումրեցններին։
Նազելի Բաղդասարյանը նշեց, որ «Թումո» ընկերությունը մեծ ծրագիր է նախատեսել իրականացնել այգում, Եվրամիությունը ևս հետաքրքրություն ունի, նախօրեին հանդիպել է Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինին, որի հետ քննարկել են ծրագրում հնարավոր այլ միջոցներ ներգրավելու, ինչպես նաև խոհարարական դպրոցը կյանքի կոչելու հարցը։

Արմիկ Մովսիսյան