Վանեցյանը հեռանո՞ւմ է Սերժ Սարգսյանից. «Պատիվ ունեմ»-ը գոյատևեց մեկ տարի․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«Այս իշխանությունների օրոք Ազգային ժողով չեմ վերադառնալու»,- այս հայտարարությունից շուրջ 20 օր անց Արթուր Վանեցյանը հայտնեց պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին։ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու պահանջով նստացույց սկսելուց երկու ամիս անց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը հրաժարական է ներկայացրել խորհրդարանի նախագահին:

Մանդատը վայր դնելու որոշման առնչությամբ այսօր տարածած հայտարարությունում Վանեցյանը կրկին շեշտել է այն միտքը, թե խորհրդարանը չի սպասարկում ժողովրդի շահերը և ինքն այնտեղ անելիք չունի:

Արթուր Վանեցյանը ոչ միայն մանդատը վայր դնելու, այլ նաև Սերժ Սարգսյանի ղեկավարած ՀՀԿ-ի ու իր հիմնադրած «Հայրենիք» կուսակցությունների միավորմամբ ստեղծված «Պատիվ ունեմ» դաշինքի լուծարման մասին է հայտնել: Հիշեցնենք՝ այս դաշինքը ստեղծվել էր շուրջ մեկ տարի առաջ՝ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով:

Մանդատից հրաժարվելու որոշման ֆոնին հիշարժան է դառնում այն արձանագրումը, որ Վանեցյանը «Դիմադրություն» շարժման հետ վերջին շրջանում չէր մասնակցում բողոքի գործողություններին: ԱԱԾ նախկին տնօրենը շեշտել է, որ իր պայքարը շարունակվում է, թե ինչ ձևաչափով՝ մանրամասներ չի հայտնել: Հայտարարությունում որևէ կերպ անդրադարձ չկա նաև հարցին՝ արդյո՞ք Փաշինյանին իշխանությունից հեռացնելու պայքարը շարունակելու է Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած թիմերի հետ, թե՞ առանձին: Վանեցյանն այսօր հրաժարվեց Factor TV-ի հարցերին պատասխանել՝ նշելով, որ կխոսի առաջիկայում:

Չնայած Վանեցյանն իր գործողությունների պլանն առայժմ չի գաղտնազերծում, այնուհանդերձ, իշխանափոխության պայքարը սկսելու առաջին օրերին հայտարարել էր․ «Մինչև Փաշինյանը չհեռանա, տուն չեմ գնալու»։

Վանեցյանը կշարունակի՞ այս տրամաբանությամբ պայքարը՝ անհայտ է: Բայց ակնհայտ է մեկ բան․ քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի խոսքով՝ ՀՀԿ-ն խորհրդարանում ինքնուրույն խմբակցություն դարձավ:

Քաղաքագետը նշում է՝ Վանեցյանը մանդատը վայր դնելով և «Պատիվ ունեմ» դաշինքի գործունեության դադարեցման մասին տեղեկացնելով՝ նաև արձանագրում է «Դիմադրություն» շարժումից հեռանալու փաստը:

20 տարի ԱԱԾ-ում աշխատած 43-ամյա Վանեցյանի պատգամավորական գործունեությունը տևեց մեկ տարուց էլ պակաս: Նա այդպես էլ աչքի չընկավ ակտիվ օրենսդրական աշխատանքով:

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարություն է տարածել Վանեցյանի՝ մանդատից հրաժարվելու դիմումը ստանալուց մի քանի ժամ հետո: ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն՝ ԱԺ նախագահի հայտարարությունից հետո յոթ օրվա ընթացքում, եթե Վանեցյանը դիմումը հետ չվերցնի, ապա մեկ շաբաթ անց լիազորությունները կհամարվեն դադարեցված:

«Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական ցուցակում հաջորդը գյումրեցի Մարտուն Գրիգորյանն է: Նա այսօր Factor TV-ի հետ զրույցում չի հստակեցրել՝ Վանեցյանի հրաժարականի հաստատումից հետո վերցնելո՞ւ է մանդատը, թե՞ ոչ: Նա մինչ այս պատգամավոր եղել է, սակայն ԲՀԿ-ի ցուցակով:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան