Այսպիսի սկանդալում հայտնված Գագիկ Ջհանգիրյանը, Ռուբեն Վարդազարյանը չպիտի՛ առնչվեն արդարադատության հետ․ Զարուհի Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Աղմուկ է բարձրացրել ԲԴԽ-ի՝ կասեցված լիազորություններով նախագահ Ռուբեն Վարդազարյանի գաղտնի ձայնագրությունը, որը լի է հայհոյանքներով, և որտեղ ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանը, ըստ Վարդազարյանի, 2021-ի փետրվարի 20-ին համոզել է իրեն հրաժարական տալ, ինչի դեպքում ինքը կազատվեր քրեական պատասխանատվությունից։

Հիշեցնենք, Վարդազարյանի լիազորությունների կասեցման պատճառը արդարադատությանը խոչընդոտելու հոդվածով նրա դեմ հարուցված քրեական գործն էր։

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը Factor TV-ի հետ հարցազրույցում տեսակետ է հայտնում, որ այս պատմությունը համակարգի՝ դեմքը չփոխելու մասին է վկայում։

«Այդ մասին իրավապաշտպաններն արդեն երեք տարի խոսում են։ Միգուցե, 2018-ին դեռ սպասողական վիճակ էր, թե ինչպես կպահի նոր կառավարությունը, նոր ձևավորված ԱԺ-ն, բայց ցավոք սրտի, մենք տեսնում ենք, որ գործիքակազմը և մեթոդները դեռևս նույնն են։ Մարդիկ, որոնք նշանակվում են, տեսնում ենք, նախկինում մաքուր անցյալ չեն ունեցել։

Ջհանգիրյանի՝ զինդատազ լինելու տարիներին կային բազմաթիվ քրեական գործեր, որոնք կասկածի տակ էին, և դատարանում պարզվեց, որ դրանք շինծու գործեր էին։ Նրա նշանակումը անակնկալ չէր, որովհետև պարզ էր, որ համակարգը դեմքը չի փոխում, բայց ինձ համար ցավալի և տրավմատիկ էր Մատաղիսի գործը։ Հիշեմ վերջում Ջհանգիրյանի արտահայտած կարծիքը, որ ինքը մնում է իր պատկերացմանը, որ տղաները մեղավոր են»,- ասում է Զարուհի Հովհաննիսյանը։

Պե՞տք է արդյոք պաշտոնից հեռանա ո՛չ միայն Ռուբեն Վարդազարյանը, այլև Գագիկ Ջհանգիրյանը։ Ըստ իրավապաշտպանի՝ այսպիսի «սկանդալի կենտրոնում հայտնված ցանկացած անձ պետք է առնչություն չունենա դատական համակարգի հետ»։

«Միայն արդար դատարանները կարող են վերականգնել խախտված իրավունքները։ Եթե մենք չունենք այդ համակարգը, ուրեմն՝ իրավունքները կխախտվեն, չենք ունենա մարդու իրավունքների հստակ պաշտպանություն, չենք ունենա նաև ժողովրդավարություն»,- նշեց իրավապաշտպանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան