Դուք «вообще» ո՞վ եք, նախկին իշխանությանը տվել-անցել եք․ վիճաբանություն՝ ավագանու նիստի ընթացքում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.11.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.11.2026 | 23:16
Աբրահամ Խաշմանյանը վերադարձել է մարզչական աշխատանքի
18.11.2026 | 23:03
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն խոսքի ազատության իրավունքն իրացնելու համար բանտարկվածներին․ Amnesty International
18.11.2026 | 22:51
Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը
18.11.2026 | 22:35
Հայ մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
18.11.2026 | 22:21
ՌԴ-ն Լեհաստանի տարածքում դիվերսիա էր ծրագրել՝ պատասխանատվությունը Կիևի վրա բարդելու համար․ Rzeczpospolita
18.11.2026 | 22:08
Եկեք գնանք ժողովրդին հարցնենք, մնացածն ի՞նչ կապիկություն է․ Միրզոյանը՝ Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 21:55
Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի
18.11.2026 | 21:44
Պայմանագրային զինծառայող է մահացել
18.11.2026 | 21:35
Իսրայելի խորհրդարանը նոր խոսնակ ունի․ նրան աջակցում են Նեթանյահուի հակառակորդները
18.11.2026 | 21:24
Կոտայքի մարզում վթարային ջրանջատում կլինի
18.11.2026 | 21:13
GTA VI-ը պաշտոնապես թողարկվել է
18.11.2026 | 21:00
Փաշինյանը ԵՄ-ին անդամակցելուց խոսեց՝ բարձրացնելով Պուտինի հետ սակարկության գինը․ Նարինե Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 20:50
ՀՀ-ն 250 մլն եվրոյի նոր վարկ է վերցնում
18.11.2026 | 20:40
Էդուարդ Բաբայանը՝ «Գործարար»-ի ցուցակով․ ով ում հետ է բացառում կոալիցիան Աբովյանում
Բոլորը

«Ես չեմ կարող անտարբեր մնալ քաղաքն այդքան ատելուն. չգիտես ինչու ավագանու այս անդամի բոլոր ներկայացրած նախագծերը վերաբերում են փակելուն, լուծարելուն, միացնելուն, քրքրելուն»,- Երևանի ավագանու նիստում այս մասին նշեց ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը՝ անդրադառնալով Արման Անտոնյանի՝ Երևանի մի շարք համայնքային ոչ առևտրային կազմակերպություններ վերակազմակերպելու, անվանափոխելու, կանոնադրությունները նոր խմբագրությամբ հաստատելու մասին նախագծին:

Խաչատրյանի կարծիքով՝  նախագիծը չի կարող քննարկվել ավագանու այսօրվա նիստում. «Այս նախագիծը չէր կարող մշակույթի հանձնաժողովում քննարկվել, սա իրավական հանձնաժողովի նախագիծ է: Քանի որ չի եկել իրավական հանձնաժողով, չի կարող այս նիստում քննարկվել: Պարոն Վիրաբյանը ժամանակին հստակ գնահատականներ էր տալիս տվյալ ավագանու անդամի՝ քաղաքի հերն անիծող նախագծերին»:

«Էստեղ խոսում եք գեղասահքի դպրոցի մասին, դուք ո՞վ եք «вообще», որ գեղասահքի դպրոց քննարկեք: Խոսե՞լ եք, կարծիք հարցրե՞լ եք, թե ի՞նչ է արել Երևանը առհասարակ գեղասահքի դպրոցի համար: Հարցրե՞լ եք Գեղասահքի դպրոցի բարերարի կարծիքը, ով կառուցել է այդ շենքը: Այս նախագիծը մի քիչ փոփոխվել է, ավելի է այլանդակվել ու բերվել այսօր օրակարգ…

Եթե գնում եք նախորդ իշխանությունների սկզբունով, որ բերել ենք, պիտի անցկացնենք, ուրեմն էսօր կանցկացնեք… Նախկին իշխանությանը տվել, անցել եք»,- ասաց ավագանու ընդդիմադիր անդամը:

Մանրամասները՝ տեսանյութում: