Կայացել է լողափնյա վոլեյբոլի տղամարդկանց և կանանց 2022 թվականի առաջնությունը. հայտնի են հաղթողները

Լուրեր

16.09.2026 | 16:54
Քաղցրաշենի մանկապարտեզի շենքում օձ է նկատվել․ երեխաներին տարհանել են
16.09.2026 | 16:48
Գոռ Մինասյանի պաշտպանները հակադարձում են ՔԿ-ին՝ վիճարկելով թրաֆիքինգի մեղադրանքի հիմքերն ու կալանավորման ընթացքը
16.09.2026 | 16:45
Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ հութիները թիրախավորել են Մեքքան
16.09.2026 | 16:44
«ԵՄ-ն կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում». Լավրով
16.09.2026 | 16:39
Մոսկվայում քրեական հեղինակությունը քաշեց իմ ձեռքից, Հայկ Սարգսյանի ընկերն էր. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:37
Արման Ծառուկյանը պատմել է՝ որն է եղել իր վճարած ամենամեծ թեյավճարը
16.09.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 16:29
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի դեսպանին
16.09.2026 | 16:20
Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչին ռազմական հանցագործությունների համար դատապարտվել է 25 տարվա ազատազրկման
16.09.2026 | 16:10
Քաղաքացիների միլիոնավոր տվյալների հնարավոր արտահո՞սք․ պաշտոնական կառույցների արձագանքները հակասում են 
16.09.2026 | 16:02
Խոսել եմ Հաջիևի հետ. Ալեն Սիմոնյանը` Գանձասարի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:53
FIA-ն ներկայացրել է Ֆորմուլա-1-ի օրացույցը 2027-ին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 15:44
Դատախազությունը պահանջում է Ապարանի շուրջ 16 հա հողատարածքներ վերադարձնել համայնքին
16.09.2026 | 15:35
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին
16.09.2026 | 15:28
Մինսկն ազատ է արձակել 25 քաղբանտարկյալի․ ի պատասխան՝ ԱՄՆ-ն կչեղարկի բելառուսական 2 ընկերությունների դեմ պատժամիջոցները
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երևանի «Գրանդ սպորտ» մարզահամալիրում օրերս կայացել է Հայաստանի լողափնյա վոլեյբոլի տղամարդկանց և կանանց 2022 թվականի առաջնությունը, որին մասնակցել են տղամարդկանց 6 և կանանց 9 թիմեր Երևանից և ՀՀ մարզերից․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

«Առաջնության մասնակից թիմերը պայքարը սկսել են իրենց ենթախմբերում, որից հետո լավագույն 4 թիմերը դուրս են եկել կիսաեզրափակիչ:

Կանանց պայքարում առաջնության չեմպիոնի կոչումը նվաճել է Երևանի «Ավան» թիմը (Պողոսյան Մերի, Մելքումյան Դիաննա), երկրորդ տեղը զբաղեցրել է «Վան» ակումբի աղջիկների թիմը, լավագույն եռյակը եզրափակել է Երևանի ԲՊՀ թիմը:

Տղամարդկանց շրջանում գլխավոր պայքարը ծավալվել է Մ20 հավաքական, ՖԻՄԱ-1, «Գյումրի» և ՖԻՄԱ-3 թիմերի միջև: Երրորդ տեղի համար պայքարում միմյանց հետ մրցել են «Գյումրի» և ՖԻՄԱ-3 թիմերը. հաղթել են գյումրեցիները՝ 2:0 հաշվով: Տղամարդկանց եզրափակչում մրցել են ՖԻՄԱ-1-ն ու Հայաստանի Մ20 հավաքականը: Հաղթող է ճանաչվել Հայաստանի մինչև 20 տարեկանների թիմը՝ դիմակայությունն ավարտելով 2-1 հաշվով: Հաղթող թիմի կազմում հանդես են եկել Խաչատուր Ասմարյանը (ԲԿՄԱ) և Վահե Նազարյանը (ԽՄՕՄՄ):

Նշենք՝ ԲԿՄԱ և ԽՄՕՄՄ թիմերի մարզիկները միավորվել են Մ20 հավաքական թիմի կազմում և պատրաստվում են հուլիսի 12-17-ը Թուրքիայում կայանալիք Եվրոպայի մինչև 20 տարեկանների լողափնյա վոլեյբոլի առաջնությանը»․- ասված է հաղորդագրությունում։