Պաշտոնյան ասել է՝ մեզ պետք չեն 10 տարվա փորձ ունեցող աշխատակիցներ, այլ՝ անփորձ․ ավագանու անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«Մեկուկես տարի առաջ Երևանի ավագանու կադրերի բաժինը վերակազմավորվեց և ստեղծվեց անձնակազմի կառավարման վարչությունը՝ երեք բաժիններով… Հիմնավորումն այն էր, որ աշխատակիցների բազա չկար: Այսօր, ըստ էության, սխալների ուղղում ենք կատարում»,- այս մասին այսօր Երևանի ավագանու նիստում նշեց ավագանու անդամ Անահիտ Ասատրյանը՝ հավելելով, որ անհրաժեշտ է խնդիրները լուծել ինստիտուցիոնալ մոտեցում ցուցաբերելով, բայց դեռ չի ստացում:

«Հմուտ մասնագետներից փորձում ենք ազատվել: Նույնիսկ եղել է պաշտոնյա, որն այս դահլիճում ասել է՝ մեզ պետք չեն 10 տարվա փորձ ունեցող աշխատակիցներ, մեզ պետք են անփորձ մարդիկ, որոնց կսովորեցնենք քաղաքացիների փողերով, բայց արդյո՞ք քաղաքացիները պատրաստ են վճարել այդ մարդկանց սովորեցնելու համար, որոնք  հետո կգնան բիզնեսում իրենց ներդրումը կունենան»,- նշեց ավագանու անդամը:

Ասատրյանի դիտարկմամբ՝ Երևանի քաղաքապետարանը ծառայությունների մատուցման առումով այնքան էլ կայացած կառույց չէ: «Ես հարցում եմ արել, որի համաձայն՝ 2018թ. հետո իր դիմումի համաձայն քաղաքապետարանից հեռացել է 1305 աշխատակից, այն դեպքում, երբ հաստիքների ընդհանուր թիվը մոտ 2000 է»,- նշեց ավագանու անդամը:

Մանրամասները՝ տեսանյութում: