Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ Թուրքիայի հետ խափանել են իսրայելցիների վրա հարձակվելու` Իրանի ծրագրերը

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելի և Թուրքիայի իշխանությունները համատեղ կանխել են Իրանի աջակցությունը վայելող ահաբեկիչների կողմից թուրքական տարածքում Իսրայելի քաղաքացիների վրա հարձակման մի քանի փորձերը։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Նաֆտալի Բենեթը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Թուրքիայի անվտանգության ուժերի հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ ջանքերը տվել են իրենց արդյունքը: Վերջին օրերին իսրայելա-թուրքական համատեղ գործողությունների ընթացքում մենք կանխել ենք մի շարք ահաբեկչական հարձակումներ, բազմաթիվ ահաբեկիչներ ձերբակալվել են Թուրքիայի տարածքում»,- ասել է Բենեթը ճեպազրույցի ժամանակ։

Նա նշել է, որ կշարունակեն սերտ համագործակցել Թուրքիայի հետ՝ կանխելու Իրանի՝ թուրքական տարածքում հրեաներին վնասելու փորձերը։ Բենեթը նաև շնորհակալություն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին այդ ուղղությամբ երկրի գործադրած ջանքերի համար։

Օրերս էլ Իսրայելի ԱԳՆ-ն էր կոչ էր Թուրքիա չմեկնել, իսկ այնտեղ գտնվող իսրայելցիներին՝ անհապաղ վերադառնալ տուն։ Չ դեպ, չնայած այս կոչին՝ Իսրայելի ԱԳ նախարար Յաիր Լապիդը պատրաստվում է հունիսի 23-ին այցելել Թուրքիա։

Հավելենք, որ Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսը փորձում է թիրախավորել իսրայելցիներին արտասահմանում, որպեսզի վրեժխնդիր լինի «Քուդս» ջոկատի գնդապետ Սայյադ Խուդայիի սպանության համար, որին Իսրայելը մեղադրում է արտերկրում իսրայելցիների դեմ սպանություններ պատասխանատու ստորաբաժանումը ղեկավարելու մեջ:

Էմմա Չոբանյան