Շիրակի մարզում կարտոֆիլն էժանացել է․ Լարսում կուտակումների պատճառով արտահանողները խնդիրներ ունեն

Լուրեր

11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 12:19
Հայտնի են Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարները
11.11.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում է // Ջերմաստիճանը մինչև 6 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 12:03
Ստացվում է՝ օլիգարխիկ կուսակցությունը եկամտահարկից ֆինանսավորելու է, հիմնադրամը` ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:00
63–72 տարեկան քաղաքացիների համար բիզնեսի աջակցման նոր գործիք․ ծրագրի մանրամասները. ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:54
Պուտինն ապրում է այլ իրականությունում․ Զելենսկին՝ Աբու Դաբիի բանակցությունների մասին
11.11.2026 | 11:49
Իշխանությունները համակարգի միջոցով իմանալու են` քաղաքացին քաղաքական ինչ նախասիրություն ունի. Դավիթ Ալավերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:40
Եթե կառավարությունն է որոշելու եկամտահարկից գումար ստացող ՀԿ-ների և ԶԼՄ-ների ցանկը, ումի՞ց են անկախ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:36
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի զինծառայող է ձերբակալվել ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով
11.11.2026 | 11:33
«Բժիշկներին թույլ են տվել ՔԿՀ մտնել Արսեն Գևորգյանի մահից հետո»․ փաստաբանները՝ կալանավայրում մահվան հանգամանքների մասին
11.11.2026 | 11:26
Կառուցապատողները բարձրաձայնել են ջրամատակարարման ցանցին միանալու խոչընդոտները․ քննարկվել են լուծման տարբերակներ
11.11.2026 | 11:15
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի ճամբարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Գյումրու շուկաներում կարտոֆիլի գինը նվազել է 50-100 դրամով․ եթե անցած շաբաթ մեկ կիլոգրամը վաճառվում էր 350 դրամով, ապա այսօր՝ 250-300 դրամով։

Ըստ շիրակցի ֆերմերների՝ այն ավելի կէժանանա։ Պատճառն այն է, որ կարտոֆիլագործները չեն կարողանում իրենց արտադրանքը նախորդ տարիների պես արտահանել Ռուսաստանի Դաշնության շուկա։
«Անհնար է արտահանել, չե՞ք տեսնում ինչ է կատարվում Լարսի անցակետում, հայկական բեռնատարները օրերով շանս չունեն անցնելու։

Ինչքա՞ն կարելի է սպասել, հերթի կանգնել, մինչև հերթդ հասնի, ապրանքդ լրիվ կփչանա, լավ է տեղի շուկայում իրացնես»,- մեզ հետ զրույցում ասաց ֆերմերներից մեկը։

Կարտոֆիլագործներն այս սեզոնին էժանացում են կանխատեսում, քանի որ Արարատյան դաշտավայրում սկսվել է առաջին բերքահավաքը, որին կհաջորդի բերքահավաքը Լոռու մարզում, այնուհետ՝ Շիրակում։

Հիշեցնենք, որ շիրակցի ֆերմերները մեզ հետ զրույցում դժգոհել էին պարարտանյութի, դիզվառելիքի ու տնկանյութի թանկանալուց։ Նրանք պնդում էին, որ մեկ հեկտար մշակելը կրկնակի թանկ է նստում իրենց վրա։

Արմիկ Մովսիսյան