ՀՀ-ն հանցավորության ցածր մակարդակ ունեցող 10 երկրներից շարքում է․ Worldpopulationreview.com

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հրապարակվել է աշխարհում 137 երկրում հանցավորության մակարդակի վերաբերյալ 2022 թվականի ինդեքսը։  Worldpopulationreview.com կայքի վերլուծության համաձայն՝ ՀՀ-ն հանցավորության ցածր մակարդակ ունեցող 10 երկրներից շարքում է։

Հանցավորության ընդհանուր մակարդակը հաշվարկվել է՝ բաժանելով ցանկացած տեսակի հանցագործությունների ընդհանուր թիվը երկրների ընդհանուր բնակչության թվին, այնուհետև արդյունքը բազմապատկելով 100․000-ով (քանի որ հանցագործության մակարդակը սովորաբար նշվում է որպես հանցագործությունների X թիվ՝ 100․000 մարդու հաշվով):

Հայաստանը 137 երկրների շարքում հանցավորության ցածր մակարդակով 2,971,966 բնակչությամբ և 22,79 միավորով զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը։ Հանցավորության ցածր մակարդակ ունեցող առաջատարների հնգյակում են Կատարը՝ 12.13 միավորով, ԱՄԷ-ն՝ 15.23 միավորով, Թայվանը՝ 15.46, Մեն կղզին՝ 19.25 և Օմանը՝ 20.34 միավորով։

Շվեյցարիայից, Հոնկոնգից, Ճապոնիայից, Սլովենիայից հետո ՀՀ-ն եզրափակում է ցածր հանցավորություն ունեցող երկրների տասնյակը։

Աշխարհում 100․000 մարդու հաշվով հանցավորության տասը ամենաբարձր մակարդակ ունեցող երկրներն են Վենեսուելան (83,76), Պապուա Նոր Գվինեան (80,79), Հարավային Աֆրիկան (76,86), Աֆղանստանը (76,31), Հոնդուրասը (74,54), Տրինիդադ և Տոբագոն (71,63), Գայանան (68,74), Էլ Սալվադորը (67,79), Բրազիլիա (67,49), Ջամայկան (67,42)։

Տաթև Ֆռանգյան