ՎՏԲ-ի ղեկավարը հայտնել է, որ բանկը ծրագրում է պահպանել իր ներկայությունը Հայաստանում

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՎՏՆ բանկը ծրագրում է պահպանել իր ներկայությունը Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Չինաստանի և Հնդկաստանի բանկային շուկաներում։ Interfax-ին տված հարցազրույցում այս մասին ասել է ՎՏԲ-ի ղեկավար Անդրեյ Կոստինը։

«Բացառությամբ միայն մեկ դեպքի՝ մենք ոչ մի տեղ չենք վաճառի (մասնաճյուղերը)։ Մենք սկզբունքային դիրքորոշում ունենք։ Մենք ամեն տեղ կմնանք։ Մենք հեռանում ենք միայն Վրաստանից, սակայն այնտեղ մի փոքր այլ իրավիճակ է։ Իսկ Ադրբեջանում, Հայաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Չինաստանում, Հնդկաստանում մենք մնում ենք և կզարգացնենք ազգային բանկերի, տեղի բանկերի հետ համագործակցությունը, որպեսզի ազգային տարադրամով իրականացվող երկկողմ առևտրում առանցքային բանկ դառնանք: Մենք այս երկրներում մեր բիզնեսի հեռանկարներ ենք տեսնում»,- ասել է նա։

Մինչև պատժամիջոցները՝ ՎՏԲ խումբը ներառում էր ավելի քան 20 վարկային և ֆինանսական ընկերություններ, որոնց ընդհանուր ակտիվները 2022 թվականի սկզբին կազմում էին 20,9 տրիլիոն ռուբլի։ Խմբի բանկերը գործում են Բելառուսում, Ադրբեջանում, Հայաստանում, Ղազախստանում, Վրաստանում։ Բացի այդ, ՎՏԲ-ն ունի 50% բաժնետոմս ռուս-վիետնամական VRB համատեղ բանկում և 50,1%՝ Անգոլական Banco VTB Africa-ում:

Տաթև Ֆռանգյան