Մեր երկիրն ամբողջ աշխարհին ցույց տվեց, թե ինչպես կարելի է լսել ժողովրդի ձայնը. Հենրիխ Մխիթարյան
Լոնդոնի «Արսենալի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքի իր էջում գրառում էկատարել.
«Այսօր ինձ առանձնահատուկ երջանիկ եմ զգում իմ ժողովրդի համար: Ամբողջ Հայաստանում տեղի ունեցած մի քանի շաբաթվա խաղաղ և ժողովրդական շարժումներից հետո մեր երկիրն ամբողջ աշխարհին ցույց տվեց, թե ինչպես կարելի է լսել ժողովրդի ձայնը:
Ես ցանկանում եմ, որ Հայաստանը դառնա այն վայրը, որտեղ յուրաքանչյուր քաղաքացին ունենա իր երազանքի իրականացման լավագույն հնարավորությունները: Կեցցես, Հայ ժողովուրդ»,- գրել է Մխիթարյանը