Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ-ի հետ մի քանի համաձայնագրերից

Լուրեր

10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի խորհրդարանը հավանություն է տվել Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) շրջանակում մի շարք համաձայնագրերից Կիևի դուրս գալուն։ Որոշումն ընդունվել է հունիսի 19-ին կայացած նիստում։ Այս մասին հայտնել է Գերագույն ռադայի մամուլի ծառայությունը։

Այսպես, պատգամավորները պաշտպանել են բջջային կապի համակարգերի մշակման և օգտագործման ոլորտում համագործակցության մասին համաձայնագրից դուրս գալու մասին №0093 օրինագիծը։

Ռադան կողմ է քվեարկել նաև ԱՊՀ տարածքում կենսաբանական արտադրանքի և կենդանիների պաշտպանության այլ միջոցների միջպետական պաշար ստեղծելու մասին համաձայնագրից դուրս գալու մասին թիվ 0103 օրենքին։

Բացի այդ, Ուկրաինան դուրս է եկել նաև ԱՊՀ-ի մարմինների պաշտոնական նամակագրության առաքման միջկառավարական սուրհանդակային կապի մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունից, որը վերաբերում էր աշխատակիցների՝ ազգային օրենսդրությանը համապատասխան ծառայողական զենք պահելու և օգտագործելու իրավունքին:

Հիշեցնենք, որ Ռադան արգելել է ռուսական երաժշտությունը ԶԼՄ-ներում և հանրային տարածքներում:

Տաթև Ֆռանգյան