Մոլդովայում արգելել են ռուսական լրատվական հաղորդումները

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն օրենք է ստորագրել, որն արգելում է ռուսական լրատվական հաղորդումները, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է Հեռուստատեսության և ռադիոյի խորհրդի ղեկավար Լիլիանա Վիցուն Rlive ինտերնետային ալիքի Rezoomat առցանց նախագծի եթերում։

Նա նշել է, որ հաջորդ ուրբաթ՝ հունիսի 24-ին, օրենքը կհրապարակվի պաշտոնական տեղեկագրում, որից հետո այն ուժի մեջ կմտնի:

«Սահմանվում է ապատեղեկատվություն հասկացությունը, ինչը ենթադրում է շատ ավելի կոշտ պատժամիջոցներ։ Եթե փաստն ապացուցվի, ապա ընկերությունները կզրկվեն 7 տարվա լիցենզիայից։ Ապատեղեկատվության առատություն մենք տեսնում ենք, որպես կանոն, նախընտրական շրջանում»,- ասել է Վիցան։

Նրա խոսքով՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը ստիպում է Քիշնևին կոշտ միջոցներ ձեռնարկել։

Հունիսի 2-ին Մոլդովայի խորհրդարանն օրենք է ընդունել տեղեկատվական տարածության պաշտպանության մասին, որն արգելում է Ռուսաստանից լրատվական ու վերլուծական հաղորդումների ու ռազմական ֆիլմերի վերահեռարձակումը։

«Արտաքին քարոզչության» դեմ ուղղված նմանատիպ արգելք արդեն ընդունվել էր 2017 թվականին, սակայն 2020 թվականի դեկտեմբերին այն չեղարկվել էր Սոցիալիստական ​​կուսակցության նախաձեռնությամբ։