Վրաստանի ազգային բանկը հերքում է ՌԴ պատժամիջոցների ենթարկված անձանց՝ վրացական բանկային համակարգի օգտագործումը

Լուրեր

11.11.2026 | 12:45
Գնաճը 4.3 տոկոս է այս պահին. ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 12:19
Հայտնի են Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարները
11.11.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում է // Ջերմաստիճանը մինչև 6 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 12:03
Ստացվում է՝ օլիգարխիկ կուսակցությունը եկամտահարկից ֆինանսավորելու է, հիմնադրամը` ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:00
63–72 տարեկան քաղաքացիների համար բիզնեսի աջակցման նոր գործիք․ ծրագրի մանրամասները. ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:54
Պուտինն ապրում է այլ իրականությունում․ Զելենսկին՝ Աբու Դաբիի բանակցությունների մասին
11.11.2026 | 11:49
Իշխանությունները համակարգի միջոցով իմանալու են` քաղաքացին քաղաքական ինչ նախասիրություն ունի. Դավիթ Ալավերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:40
Եթե կառավարությունն է որոշելու եկամտահարկից գումար ստացող ՀԿ-ների և ԶԼՄ-ների ցանկը, ումի՞ց են անկախ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:36
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի զինծառայող է ձերբակալվել ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով
11.11.2026 | 11:33
«Բժիշկներին թույլ են տվել ՔԿՀ մտնել Արսեն Գևորգյանի մահից հետո»․ փաստաբանները՝ կալանավայրում մահվան հանգամանքների մասին
11.11.2026 | 11:26
Կառուցապատողները բարձրաձայնել են ջրամատակարարման ցանցին միանալու խոչընդոտները․ քննարկվել են լուծման տարբերակներ
11.11.2026 | 11:15
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի ճամբարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վրաստանի Ազգային բանկը հայտարարություն է տարածել՝ ի պատասխան Ուկրաինայի Գերագույն Ռադայի մեծամասնության՝ «Ժողովրդի ծառա» խմբակցության նախագահ Դավիթ Արախամիայի։ Այս մասին տեղեկացնում է Aliq Media-ն։

Նշենք՝ Արախամիան հայտարարել էր, որ պատժամիջոցների ենթարկված Ռուսաստանի քաղաքացիները և ընկերությունները օգտագործում են վրացական բանկային համակարգը։

«Երկրի Կենտրոնական բանկը կտրականապես բացառում է այն, որ պատժամիջոցների ենթարկված անձը կարող է ցանկացած տեսակի ֆինանսական գործարք իրականացնել՝ օգտագործելով վրացական բանկային հատվածը։ Նման բացահայտման դեպքում Ազգային բանկը կոշտ պատասխան կտա։ Վրաստանի ֆինանսական հատվածը համաշխարհային ֆինանսական համակարգի մաս է կազմում և, բնականաբար, գործում է միջազգային նորմերին և չափանիշներին համապատասխան», — ասված է Ազգային բանկի տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Ուկրաինայում պատերազմի մեկնարկի երկրորդ օրը Վրաստանի ֆինանսական հատվածի ներկայացուցիչներին հանձնարարվել է կատարել պատժամիջոցներով ստանձնած պարտավորությունները։

Ազգային բանկի տվյալներով՝ պատժամիջոցներից խուսափելու հարցում օգնությունը չի բխում վրացական բանկերի շահերից։