Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ բռնություն գործադրելով զուգորդված խուլիգանություն կատարելու գործով 2 մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է

Լուրեր

10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է «Անտարես» հրատարակչության տնօրենի նկատմամբ բռնություն գործադրելով զուգորդված, ինչպես նաև որպես զենք օգտագործվող առարկայի կիրառմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով երկու մեղադրյալի մասով նախաքննությունը, տեղեկանում ենք ՔԿ մամուլի հաղորդագրությունից։

«Նախաքննության ընթացքում պարզվել էին դեպքի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից երկուսի ինքնությունը, ովքեր հանդիսանում են Երևան քաղաքի բնակիչներ Ա.Խ.-ն և Ա.Ա.-ն: Իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում անհատականացվել էին նշված անձանց գործողությունները, որոնց տրվել են համարժեք քրեաիրավական գնահատականներ:

Ավելի վաղ նրանցից մեկին՝ Ա.Խ.-ին, մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, և որպես խափանման միջոց կիրառվել էր կալանավորումը, Ա.Ա.-ն ներգրավվել էր որպես մեղադրյալ, նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում և որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:

Օրեր առաջ վերջինս հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Նախաքննական մարմնի որոշմամբ՝ Ա.Խ.-ի և Ա.Ա.-ի մասն առանձնացվել է առանձին վարույթ, հայտարարվել նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:

Հիշեցնենք, որ 2022թ. ապրիլի 27-ին՝ ժամը՝ 20:50-ից մինչև 21:05-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Լեո-Պարոնյան ընկած հատվածում բողոքի ակցիա իրականացնող և երթով քայլող անձանցից մի քանիսը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, անտեսելով պատշաճ վարքագիծ դրսևորելու և հասարակական կարգը չխախտելու՝ ոստիկանության ծառայողների կողմից ներկայացված օրինական պահանջները, բռնություն էին գործադրել նշված տարածքում գտնվող «Անտարես» հրատարակչության տնօրենի նկատմամբ, հայհոյել, վերջինիս հարվածել են շշերով՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Միջադեպին մասնակից հնարավոր այլ անձանց մասով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ նրանց ինքնությունը պարզելու, հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին»,- ասվում է հաղորդագրությունում։