Պուտինը հայտարարել է, թե «հատուկ ռազմական գործողության» բոլոր խնդիրներն իրականացվելու են

Լուրեր

19.11.2026 | 13:06
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդները կրկին կովկասյան ընձառյուծ են արձանագրել
19.11.2026 | 12:57
Չինաստանում մեկնարկել է Թրամփի, Պուտինի և Սի Ցզինպինի եռակողմ հանդիպումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 12:50
Թրամփը նիրհել է ԱԽՏՀ գագաթնաժողովում Սի Ցզինպինի ելույթի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 12:41
Արմավիրի մարզում 25-ամյա տղամարդը օդաճնշիչ հրացանով պատահաբար կրակել է աներորդու վրա․ 24-ամյա երիտասարդը մահացել է
19.11.2026 | 12:30
Էդպես հեգնել եք լողով զբաղվելը, դրա համար մարզեր կան, որ լողավազան չունեն․ նախարարը՝ ընդդիմադիրներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 12:25
Բռնցքամարտի Մ-23 ԵԱ. Վաղարշակ Քեյանը և Դավիթ Սիմոնյանը մեկնարկել են հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 12:19
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
19.11.2026 | 12:16
Ուկրաինան հարվածել է Թաթարստանում նավթամղիչ կայանին
19.11.2026 | 12:10
Ալեն Սիմոնյանն Ադրբեջան կմեկնի // Փաշինյանն Ալիևի հետ անհետ կորածների հարց է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
19.11.2026 | 12:04
Ձեզ արձագանքի արժանացնելը մեծ պատիվ կլինի, Դուք էդ պատվին չեք արժանացել․ նախարարը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:55
Սահմանադրության փոփոխությունների հաջորդ օրը խաղաղության պայմանագիրը ստորագրվելու է. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:51
Համաշխարհային ճանաչում ունեցող առնվազն 2 կատարողների համերգ կլինի ՀՀ-ում. մրցույթներ են հայտարարվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:39
Հաջորդ ընտրությանը չեմ լինի վարչապետի թեկնածու, եթե հանրաքվեում Սահմանադրությունն անցնի․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:39
Ուկրաինայի ԶՈՒ-ն անուղղակիորեն հայտնել է Ղրիմի կամրջի երկաթուղային հատվածի ավերվելու մասին
19.11.2026 | 11:30
Հայաստանը հրավիրվել է մասնակցելու ԱՄՆ-ում կայանալիք G20-ի գագաթնաժողովին
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է Ուկրաինա ռուսական ներխուժման մասին՝ կրկնելով, թե «հատուկ ռազմական գործողության» բոլոր առաջադրանքները կատարվելու են, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նա կրկին ասել է, որ «օպերացիայի» նպատակը Դոնբասի բնակիչներին պաշտպանելն է։ Պուտինի խոսքով՝ հատուկ գործողություն սկսելու «որոշումը բարդ էր, բայց հարկադրված»։

«Դա նպատակ ուներ պաշտպանել Դոնբասի բնակիչներին, որոնք ութ տարի ենթարկվում էին ցեղասպանության»,- հայտարարել է Պուտինը։

Նրա խոսքով՝ արևմտյան երկրները փորձել են Ուկրաինայում իրականացնել «հակառուսական նախագիծ» (Պուտինն առաջին անգամ օգտագործել է այս տերմինը մեկ տարի առաջ) և Ուկրաինա զենք ու ռազմական խորհրդատուներ են ուղարկել՝ անտեսելով երկրի տնտեսությունը։

«Այժմ ռուս զինվորներն ու սպաները կռվում են Ուկրաինայում, այդ թվում՝ պաշտպանելու Ռուսաստանի անվտանգ զարգացումն ապահովելու իրավունքը։ «Հատուկ ռազմական գործողության» բոլոր խնդիրները կլուծվեն: Դրա գրավականը մեր զինվորների քաջությունն ու հերոսությունն է և ռուսական հասարակության համախմբումը, որի աջակցությունն ուժ է տալիս բանակին և նավատորմին»,- ասել է Պուտինը։

Տաթև Ֆռանգյան