Դումանյանը` ռաբիս երգիչներին տրված վաստակավորի կոչումները հետ վերցնելու հավանականության և նոր նախագծի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«Մշակույթի գործիչներին պատվավոր կոչումներ տալու հստակ չափանիշներ չկան: Ավելորդ դասակարգում է առաջանում»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նման տեսակետ հայտնեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը` անդրադառնալով դիտարկմանը, որ կառավարությունը հանրային քննարկման է ներկայացրել «ՀՀ պետական պարգևների ու պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ, որով առաջարկվում է չեղարկել ՀՀ ժողովրդական արտիստի, ՀՀ ժողովրդական նկարչի, ՀՀ վաստակավոր արտիստի և ՀՀ վաստակավոր նկարչի կոչումները։

Միաժամանակ, որպես վաստակի գնահատման չափանիշ, նախարարությունն առաջարկում է պահպանել ՀՀ արվեստի վաստակավոր գործչի և ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչումները։

Խոսելով ռաբիս երգիչներին տրված վաստակավորի կոչումները հետ վերցնելու հավանականության և նոր նախագծի մասին՝ Դումանյանն ընդգծեց. «Մշակութային գործիչների իրական գնահատականը տալիս է հանդիսատեսը, իրական գնահատականը տրվում է ժողովրդի, երկրպագուների կողմից: Չեմ կարծում, որ արժե դրա վրա ժամանակ ծախսել։ Ի վերջո, վկայականով չի որոշվում` դու ժողովրդակա՞ն արտիստ ես, թե ոչ։ Ժողովրդականը նա է, որ նույնիսկ կասկած չի առաջանում, որ ժողովրդական է։ Նման անուններ մենք ունենք, դուք գիտեք, չարժե նույնիսկ մանրացնել այդ խոսակցությունը»։

Մանրամասները՝ տեսանյութում: