Մենք պետք է հստակ երաշխիքներ ստանանք, որը Ռուսաստանը տվել է․ Վահագն Խաչատուրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հունիսի 16-ի երեկոյան Սանկտ Պետերբուրգում, Հայաստանի գլխավոր հյուպատոսության շենքում հանդիպում է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Վահագն Խաչատուրյանը հանդիպման ժամանակ հանգամանալից անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական լուծմանն ուղղված ծրագրերի իրականացման ներկա ընթացքին, հայկական կողմի մոտեցումներին։

«Մենք պետք է կարողանանք հստակ երաշխիքներ ստանալ թե՛ միջազգային կառույցներից, թե՛ Ռուսաստանից: Ռուսաստանն իր երաշխիքը տվել է, ՌԴ խաղաղապահ բանակը գտնվում է Արցախում, սա Ռուսաստանի կողմից լավագույն երաշխիքն է»,- նշեց Խաչատուրյանը՝ հավելելով՝ իսկ թե Ադրբեջանն ինչ երաշխիքներ կարող է տալ, մինչև հիմա այդ մասին չենք լսել:

«Ադրբեջանը համարում է, որ Ղարաբաղի խնդիր չկա, որ Ղարաբաղի խնդիրը լուծվել է պատերազմով: Ադրբեջանը կարող է գազը փակել, ինչպես փետրվարին, կամ ադրբեջանցիները կարող են Փառուխի մոտ նամազ անել ու բարձրախոսով հայերեն ասել՝ պետք է հեռանաք, միևնույն է՝ գալու ենք գրավենք: Սա է Ադրբեջանի քաղաքականությունը… Ադրբեջանը միշտ ներկայացնում է, որ հայերը տարածք են ուզում, մինչդեռ Հայաստանը երբեք տարածքային պահանջ չի ներկայացրել Ադրբեջանին»,- նշեց ՀՀ նախագահը:

Մանրամասները՝ տեսանյութում: