ԵԱՀԿ Մինսկի խումբը համարում է, որ ԼՂ հարցը լուծված չէ․ ՀՀ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Հայկական կողմը բոլոր բանակցությունների ժամանակ շեշտում է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը կա՝ ի հակառակ ադրբեջանական կողմի պնդումների, թե ԼՂ խնդիր այլևս չկա: Ռուսաստանի հայ համայնքի հետ հանդիպմանն այս մասին նշեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:

«Մենք բոլոր բանակցությունների, համատեղ հայտարարությունների ժամանակ միշտ շեշտում ենք, որ կա Լեռնային Ղարաբաղի խնդիր, և դա պետք է արձանագրվի ցանկացած հանդիպման ժամանակ»,- ասաց նախագահը:

Նրա խոսքով՝  ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ քննարկումները պետք է շարունակվեն Մինսկի խմբի համանախագահության հարթակում: Նախագահի խոսքով՝ շատ կարևոր է, որ Մինսկի խմբի համանախագահությունն էլ գտնում է, որ ԼՂ խնդիրը լուծված չէ:

«Այստեղ մի կարևոր հարց կա. թվում է՝ այսօրվա պայմաններում այդ հանդիպումը հնարավոր չէ կազմակերպել, որովհետև Ռուսաստանն, ԱՄՆ-ը ու Ֆրանսիան մի սեղանի շուրջ չեն կարող նստել, բայց պայմանավորվածությունն այնպիսին է, որ պետք է շարունակենք»,- նշեց Խաչատուրյանը՝ հավելելով, որ  նման տրամադրվածություն կա նաև  ՌԴ-ի կողմից և ԼՂ հարցի քննարկումը կարող է մի հարթակ լինել, որտեղ ինչ-որ պահի Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան կնստեն մի սեղանի շուրջ:

Մանրամասները՝ տեսանյութում: