Գյուղեր կան, ուր ասֆալտը դիմանում է մինչև հաջորդ անձրևը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը։ Նիստի օրակարգում ընդգրկված է 43 հարց, որից 39-ը չի զեկուցվում: Եվս մեկ հարց գաղտնի է:

Կառավարությունը համաֆինանսավորմամբ պետական բյուջեից 268.5 միլիոն դրամ կտրամադրի մարզպետարանների սուբվենցիոն ծրագրերի համար:

Կառավարության այսօրվա նիստում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ գումարը հատկացվելու է  18 բնակավայրերի 20 սուբվենցիոն ծրագրերի համար: Նրա խոսքով՝ 2022 թվականի հունվարից սկսած մենք արդեն 229 ծրագրի համար 5.6 միլիարդ դրամ  տրամադրվել էր և ևս 20 ծրագրի համար այսօր է տրամադրում: Ընդհանուր այս տարի հունիսի 17-ի դրությամբ 249 ծրագիր  ավարտում է և 5.9 միլիարդ դրամ հատկացվում է այս աշխատանքների համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ծավալուն աշխատանքներ են իրականացվել և թվարկեց կատարված աշխատանքները։

Անդրադառնալով սալարկման աշխատանքներին՝ վարչապետն ընդգծեց. «Ես համոզվել եմ, որ մեր գյուղերը ցեխից ազատելու միակ ճանապարհը գյուղական փողոցների սալարկման ծրագիրն է»:

«Արարատի մարզում, օրինակ, հարթ ռելիեֆով գյուղեր կան, և այդտեղ ասֆալտապատելը հնարավոր է, իսկ բարդ ռելիեֆով գյուղերում ասֆալտ անելը նշանակում է ասֆալտ անել մինչև հաջորդ ուժեղ անձրևը: Կարծում եմ՝ կառավարության մասնակցության չափաբաժինը այսպիսի սուբվենցիոն ծրագրերում պետք է մեծացնել»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ սալարկման դեպքում պահպանվում է գյուղական կոլորիտը:

Մանրամասները՝ տեսանյութում: