Վրաստանի Ազգային բանկը հայտարարել է ՌԴ-ից դրամական փոխանցումների ռեկորդային ծավալի մասին

Լուրեր

11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 12:19
Հայտնի են Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարները
11.11.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում է // Ջերմաստիճանը մինչև 6 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 12:03
Ստացվում է՝ օլիգարխիկ կուսակցությունը եկամտահարկից ֆինանսավորելու է, հիմնադրամը` ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:00
63–72 տարեկան քաղաքացիների համար բիզնեսի աջակցման նոր գործիք․ ծրագրի մանրամասները. ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:54
Պուտինն ապրում է այլ իրականությունում․ Զելենսկին՝ Աբու Դաբիի բանակցությունների մասին
11.11.2026 | 11:49
Իշխանությունները համակարգի միջոցով իմանալու են` քաղաքացին քաղաքական ինչ նախասիրություն ունի. Դավիթ Ալավերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վրաստան, նախորդ տարվա համեմատ, 168%-ով ավելի շատ միջոցներ են փոխանցվել, միաժամանակ, տրանսֆերների ծավալով առաջին հորիզոնականում է Ռուսաստանի Դաշնությունը, գրում է VOA-ն։

Վրաստանի ազգային բանկը հրապարակել է 2022 թվականի մայիսին երկրի դրամական փոխանցումների փոխանցման վիճակագրությունը։ Հաշվետվությունը, նախորդ տարվա համեմատ, ռեկորդային աճ է գրանցել։ Երկրի Ազգային բանկի տվյալների համաձայն՝ անցած ամիսը կրկին ռեկորդ է սահմանել՝ մայիսին Վրաստան է փոխանցվել 505,7 միլիոն դոլար, ինչը 169,4%-ով ավելի է, քան 2021 թվական մայիսին։

Ավելի վաղ Վրաստանը նման չափերի հասնող դրամական փոխանցումներ չի ստացել։ Նախորդ տարվա ապրիլին այս ցուցանիշը կազմել է 308,1 միլիոն դոլար, որը նույնպես ռեկորդային է եղել։

Արտերկրից կատարված փոխանցումների ընդհանուր ծավալի 98,1%-ը կատարվել է Վրաստանի 23 խոշոր գործընկեր երկրներից։ Այս ցուցակում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում Ռուսաստանից կատարվող փոխանցումները, որոնց ծավալը կազմել է 313,9 մլն դոլար։ Այս ցուցանիշը, նախորդ տարվա համեմատ, աճել է 888%-ով։

Երկրորդ տեղում այն երկրների շարքում, որտեղից փոխանցումներ են կատարվել, Իտալիան է։ Այս երկրից տրանսֆերտների ծավալը մեկ տարվա ընթացքում աճել է 15,3%-ով և կազմել 36,8 մլն դոլար։

Երրորդ տեղում ԱՄՆ-ն է։ Տրանսֆերների ծավալն աճել է 15%-ով և կազմել 27,7 մլն դոլար։ Ռուսաստանից հետո մեկ այլ ռեկորդակիր երկիր է Ղազախստանը։ Այս երկրից փոխանցումների ծավալն աճել է 586%-ով՝ հասնելով 20,8 մլն դոլարի։

Տաթև Ֆռանգյան