Վրաստանում կապիկի ծաղիկով վարակվածը երիտասարդ տղամարդ է. համաճարակաբան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Վրաստանում հաստատվել է կապիկի ծաղիկով վարակվելու առաջին դեպքը։

«Երեկվա դրությամբ աշխարհում՝ 34 երկրում, արձանագրվել է 1704 դեպք՝ հիմնականում երիտասարդ տղամարդկանց շրջանում: Վրաստանում կապիկի ծաղիկով վարակվածը ևս երիտասարդ տղամարդ է»,- այսօր հրավիրված ասուլիսում այս մասին նշեց  ՀՀ առողջապահության նախարարութան Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարդու և կենդանիների ընդհանուր և մակաբուծային հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը:

Նրա խոսքով՝ սահմանի անցման կետերում հայաստանյան մասնագետներն իրականացնում են հսկողություն. «Ուժեղացվել է վերահսկողությունը ջերմող հիվանդների համար, քանի որ կապիկի ծաղիկը սկսվում է ջերմությամբ, 2-3 օրվա ընթացքում ցան է առաջանում:

Համաճարակաբանի հավաստմամբ՝ Հայաստանում կապիկի ծաղիկի կանխարգելման ընթացիկ միջոցառումներ են իրականացվում: «Ուսուցում է իրականացվում, նաև աշխատում ենք բժշկական կազմակերպությունների հետ՝ զգոնությունը բարձրացնելու և կասկածելի դեպքերը վաղ հայտնաբերելու ուղղությամբ: Կասկածելի դեպքի ախտանշան է համարվում 38 աստիճան և ավելի ջերմությունը, որին 2-3 օր հետո միանում է ցանը և ավշային հանգույցների բորբոքումը»,- նշեց Պարոնյանը:

Նշենք, որ «կապիկի ծաղիկը» վիրուսային հիվանդություն է: Այդպես է կոչվում, քանի որ առաջին անգամ հայտնաբերվել է կապիկների մոտ՝ 1958-ին:

Կապիկի ծաղիկը վիրուսների նույն ընտանիքում է, ինչ պատվաստումներով հաղթահարված խիստ մահացու բնական ծաղիկ հիվանդությանը, բայց ի տարբերություն ծաղիկ հիվանդության՝ կապիկի ծաղիկն ավելի մեղմ ընթացք ունի:

Հիվանդությունը հիմնականում փոխանցվում է սերտ շփման միջոցով, օդակաթիլային ճանապարհով և աղտոտված առարկաների միջոցով:

Մանրամասները՝ տեսանյութում: