Հայաստան կժամանի ԵԽ Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը
Քաղաքականություն
16.06.2022 | 14:18Հունիսի 16-17-ը պաշտոնական այցով Երևան կժամանի Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը. տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։
«Հունիսի 17-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի ԱԳ նախարարի և ԵԽ Գլխավոր քարտուղարի հանդիպումը:
Այցի շրջանակներում նախատեսված են նաև հանդիպումներ ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի, Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալի և Արդարադատության նախարարի հետ»,- ասված է հաղորդագրությունում։