Վրաստանում կապիկի ծաղիկի առաջին դեպքն է գրանցվել․ ասուլիս ՀՀ առողջապահության նախարարությունում․ ՈՒՂԻՂ
Վրաստանում հաստատվել է կապիկի ծաղիկ հիվանդությամբ վարակվելու առաջին դեպքը։ Այս կապակցությամբ ՀՀ առողջապահության նախարարությունը մամուլի ասուլիս է հրավիրել։
Կապիկի ծաղիկը վիրուսային ինֆեկցիա է, որը դեպքերի մեծ մասում դրսևորվում է ցանավորման ու տենդի տեսքով։ Հիվանդությունը հիմնականում փոխանցվում է սերտ շփման միջոցով օդակաթիլային ճանապարհով և աղտոտված առարկաների միջոցով: