Գեղարքունիքի մարզից նորակոչիկների հերթական խումբը ճանապարհվեց Հայոց բանակ

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

Գեղարքունիքի մարզում անցկացվեց 2022 թվականի ամառային զորակոչի հերթական փուլը։ Հայոց բանակ ճանապարհվեցին ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման Գավառի բաժանմունքից․ տեղեկացնում են մարզպետարանից։

«Զորակոչի արարողությանը ներկա էր Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գրիգոր Դաշտոյանը, ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման Գավառի բաժանմունքի աշխատակիցներ, մարզի ուժային կառույցների ներկայացուցիչներ, նորակոչիկների ծնողներ, հարազատներ։

Գեղարքունիքի մարզպետի տեղակալը շնորհավորեց նորակոչիկներին և նրանց ծնողներին, բարեմաղթանքի խոսքեր հղեց հայրենիքի պաշտպաններին:

«Սիրելի նորակոչիկներ, շնորհավորում եմ ձեզ Հայոց բանակում զինվորական ծառայության մեկնելու առթիվ։ Վստահ եմ, որ դուք բարձր կպահեք Հայոց բանակի զինվորի պատիվը, կծառայեք անձնվիրաբար և կցուցաբերեք ամենայն պատասխանատվություն՝ ձեր առջև դրված պարտականությունները կատարելու ընթացքում: Համոզված եմ, որ կհանդիպենք երկու տարի անց, երբ դուք ավելի հասունացած կլինեք և կայացած տղամարդ։ Բարի ծառայություն և բարի վերադարձ եմ ցանկանում բոլորիդ»,- նշեց մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը:

Այնուհետև Գավառ քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում կատարվեց նորակոչիկների օրհնության կարգ՝ ձեռամբ Գավառի տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր Նշան քահանա Սարգսյանի:
Նորակոչիկների ծնողներն ու հարազատները հպարտությամբ և բարձր տրամադրությամբ բանակ ճանապարհեցին իրենց զավակներին:

«Այսօր մեր համար առանձնահատուկ օր է, քանի որ մեր զավակներին ճանապարհում ենք Հայոց բանակ: Չնայած մի քիչ տխուր ենք, բայց այդ զգացողությունը միախառնվում է ուրախությանը, քանի որ գիտակցում ենք, որ ունենք այնպիսի զավակներ, որոնց վստահվում է Հայոց բանակում ծառայելու սրբազան պարտքը։ Թող բարով ծառայեն ու անփորձանք վերադառնան տուն։ Մաղթում ենք խաղաղություն մեր երկրին և հայրենի սահմաններին, իսկ ծառայությունը պատվաբեր գործընթաց է յուրաքանչյուր երիտասարդի համար»,- նշեցին նորակոչիկների ծնողները»,- ասված է հաղորդագրությունում։