ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի ևս 18 հաուբից, դրանց համար 36․000 արկ, HIMARS-ի համար հրթիռներ․Պենտագոն

Լուրեր

19.11.2026 | 13:06
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդները կրկին կովկասյան ընձառյուծ են արձանագրել
19.11.2026 | 12:57
Չինաստանում մեկնարկել է Թրամփի, Պուտինի և Սի Ցզինպինի եռակողմ հանդիպումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 12:50
Թրամփը նիրհել է ԱԽՏՀ գագաթնաժողովում Սի Ցզինպինի ելույթի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 12:41
Արմավիրի մարզում 25-ամյա տղամարդը օդաճնշիչ հրացանով պատահաբար կրակել է աներորդու վրա․ 24-ամյա երիտասարդը մահացել է
19.11.2026 | 12:30
Էդպես հեգնել եք լողով զբաղվելը, դրա համար մարզեր կան, որ լողավազան չունեն․ նախարարը՝ ընդդիմադիրներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 12:25
Բռնցքամարտի Մ-23 ԵԱ. Վաղարշակ Քեյանը և Դավիթ Սիմոնյանը մեկնարկել են հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 12:19
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
19.11.2026 | 12:16
Ուկրաինան հարվածել է Թաթարստանում նավթամղիչ կայանին
19.11.2026 | 12:10
Ալեն Սիմոնյանն Ադրբեջան կմեկնի // Փաշինյանն Ալիևի հետ անհետ կորածների հարց է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
19.11.2026 | 12:04
Ձեզ արձագանքի արժանացնելը մեծ պատիվ կլինի, Դուք էդ պատվին չեք արժանացել․ նախարարը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:55
Սահմանադրության փոփոխությունների հաջորդ օրը խաղաղության պայմանագիրը ստորագրվելու է. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:51
Համաշխարհային ճանաչում ունեցող առնվազն 2 կատարողների համերգ կլինի ՀՀ-ում. մրցույթներ են հայտարարվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:39
Հաջորդ ընտրությանը չեմ լինի վարչապետի թեկնածու, եթե հանրաքվեում Սահմանադրությունն անցնի․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:39
Ուկրաինայի ԶՈՒ-ն անուղղակիորեն հայտնել է Ղրիմի կամրջի երկաթուղային հատվածի ավերվելու մասին
19.11.2026 | 11:30
Հայաստանը հրավիրվել է մասնակցելու ԱՄՆ-ում կայանալիք G20-ի գագաթնաժողովին
Բոլորը

Ուկրաինային հատկացվելիք ԱՄՆ ռազմական օգնության փաթեթը, որի մասին հայտարարվել է նախօրեին, նախատեսում է Վաշինգտոնի կողմից ևս 18 միավոր 155 մմ տրամաչափի հաուբիցների և դրանց համար 36,000 արկերի փոխանցում։ Այս մասին հայտնել է Պենտագոնը, գրում է swissinfo-ն։

Բացի այդ, օգնության փաթեթը նախատեսում է Կիև տեղափոխել 18 տրակտոր նման հաուբիցների համար, HIMARS ՀԿՌՀ-ի համար լրացուցիչ հրթիռնր, երկու Harpoon հականավային համակարգեր, տարբեր պահեստամասեր։

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը նշել է, որ, իր կարծիքով, ապագայում Ուկրաինան ստիպված կլինի անցնել բացառապես 155 մմ տրամաչափի հաուբիցների, քանի որ ԱՄՆ-ն և նրա գործընկերները չեն կարող նրան արկեր մատակարարել ներկայում օգտագործվող խորհրդային արտադրության զենքերի համար։

Նախօրեին էլ Սպիտակ տունը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսով տեղեկացրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին Կիևին ամերիկյան 1 մլրդ դոլարի ռազմական օգնություն տրամադրելու որոշման մասին։

Էմմա Չոբանյան