Աշակերտների շրջանում ընդլայնվել են կրթամշակութային նպատակային ծրագրերը

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը խորհրդարանում ներկայացրել է մշակույթի ոլորտի ձեռքբերումները, որոնք տեղ են գտել նախարարության 2021 թ. բյուջեով նախատեսված աշխատանքների հաշվետվության մեջ․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

«Նախարարի ներկայացրած հաշվետվության համաձայն՝ 2021 թ․ իրականացված քաղաքականությունը նպատակաուղղված է եղել ՀՀ կառավարության գործունեության ծրագրով նախանշված հիմնական խնդիրների լուծմանը:

«Մշակութային ժառանգության ծրագրի շրջանակում շարունակվել են պահպանության և հանրահռչակման աշխատանքները` ուղղված ՀՀ տարածքում և արտերկրում գտնվող մշակութային արժեքների ու պատմամշակութային հուշարձանների հաշվառմանը, գիտական ուսումնասիրությունների իրականացմանը, մշակութային ժառանգության (նյութական և ոչ նյութական) պահպանմանն ու վերականգնմանը»,- ընդգծել է Վ. Դումանյանը:

ՀՀ կառավարության 2021 թ․ ապրիլի 21-ի N 644-Ն որոշմամբ ստեղծվել են «Դաշտադեմ ամրոց», «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոցները: Ուսումնասիրվել և վկայագրվել է արտերկրում գտնվող հայկական մշակու­թա­յին անշարժ ժառանգության մաս կազմող 200 հուշարձաններ: Իր հերթին ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության և հանրահռչակման ուղղությամբ իրականացվել է 18 ծրագիր, որից երկուսը` միջազգային:

«ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում գրանցման ներկայացնելու համար «Գյումրիի դարբնության ավանդույթը» թեմայով հայտ է պատրաստվել, որի վերաբերյալ նաև ֆիլմ է նկարահանվել: Հայտը ներկայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ և ներկայումս քննարկումների փուլում է»,- ասել է նախարարը:

Վահրամ Դումանյանն իր զեկույցում անդրադարձել է ոլորտի տարբեր ճյուղերում իրականացրած կարևոր միջոցառումներին. «Պետական թանգարանների ֆոնդը համալրվել է 10 հազարից ավելի միավոր թանգարանային առարկաներով: Ժամանակակից արվեստի, գրահրատարակչության ոլորտների զարգացման և հանրահռչակման նպատակով 2021 թ․ իրականացվել է ավելի քան 181 ծրագիր, որից 68-ը՝ ժամանակակից արվեստի ոլորտում (33 ստեղծագործական, 12 կրթամշակութային, 23 հոբելյանական): Կինեմատոգրաֆիայի ոլորտում նույնպես առաջընթաց կա. իրականացվել է 14 ծրագիր, որի շրջանակում նկարահանվել է 6 խաղարկային, 1 վավերագրական, 2 մուլտիպլիկացիոն կինոնկար, որից 3-ը համատեղ արտադրության: Թատերարվեստի բնագավառում 2021 թ. բեմադրվել է 56 նոր ներկայացում, իսկ երաժշտարվեստի և պարավեստի բնագավառում համերգների ընդհանուր թիվը կազմել է 391, որից 28-ը՝ նոր համերգային ծրագրեր: Առանձնակի կարևորվել է ինքնազբաղ արվեստագետների ստեղծագործական ներուժի ներկայացումը: Աջակցություն է ցուցաբերվել 216 արվեստագետի և 44 ծրագրի»:

Մշակութային քաղաքականության գերակայություններից է սահմանափակ ֆիզիկական կարողություններ ունեցող անձանց ներգրավումը մշակութային ծրագրերին, հասանելիության և մատչելիության ապահովումը:

Մշակութային կրթության որակի բարձրացման, ներառական ծրագրերի աջակցման, մանկապատանեկան տարիքի երեխաների, կրթության իրականացման պայմանների մատչելիության և որակի ապահովման նպատակներով 2021 թ. ընդլայնվել է աշակերտների շրջանում կրթամշակութային նպատակային ծրագրերի շրջանակը, այդ թվում՝ «Դասարան + Դասական», «Քո արվեստը դպրոցում», «Դպրոցականի ֆիլհարմոնիա», «Զարդագիր», «Բաժանորդային համակարգի ծրագիր», «Քույր-դպրոցներ» ծրագրերը, որոնց մասնակցել են ավելի քան 220 հազար մանուկներ և պատանիներ։

Անդրադառնալով մարզերում մշակութային կյանքի և մշակութաստեղծ գործունեության ակտիվացմանը՝ Վ. Դումանյանն ասել է, որ համայնքներում մշակույթի հասանելիության և մշակութային կյանքին մարզային բնակչության ընդգրկվածության ընդլայնմանն ուղղված միջոցառումներից հիշարժան է «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» ծրագիրը՝ 28 միջոցառումներով, ավելի քան 5050 հանդիսատեսով։

«Տարին հագեցած էր արտերկրում հայկական մշակույթի հանրահռչակմանն ուղղված բազմաթիվ միջոցառումներով: Այս շարքում շահեկանորեն առանձնանում են Անրի Վերնոյի և Ալեքսանդր Սպենդիարյանի հոբելյանները, որոնք ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ–ի հռչակավոր մարդկանց և նշանավոր իրադարձությունների հոբելյանական ցանկում: Մասնավորապես մեծ շուքով է նշվել աշխարհահռչակ հայազգի կինոռեժիսոր Անրի Վերնոյի 100-ամյակի միջոցառումը ՅՈՒՆԵՍԿՕ–ի կենտրոնակայանում՝ դառնալով համավարակից հետո առաջին մշակութային միջոցառումը»,- ամփոփել է նախարարը:

Իրականացվել են նաև շուրջ 701.4 մլն դրամի կապիտալ ներդրումներ՝ ուղղված մշակութային հաստատությունների և պատմամշակութային ժառանգության ոլորտի 26 կառույցների պահպանմանը, նյութատեխնիկական և գույքային բազայի արդիականացմանը: Այս շարքում էականորեն ընդլայնվել են պատմամշակութային անշարժ հուշարձանների ուսումնասիրման, ամրակայման և վերականգնման աշխատանքներին հատկացված պետական միջոցները՝ կազմելով ավելի քան 320 մլն դրամ և ընդգրկելով 10 հուշարձան, այդ թվում` ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հավելյալ 252 մլն դրամ է հատկացվել «Անվերջության ժապավեն» և «Արձագանք» արձանների վերականգնմանը ու հարակից տարածքների բարեկարգմանը: Միաժամանակ, «Հայաստանի ազգային պատկերասրահ» և «Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ների նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ՀՀ պետական բյուջեից շուրջ 1 մլրդ դրամ հատկացվել, որի շնորհիվ 2021 թ. մասնավորապես Հայաստանի ազգային պատկերասրահում տեղադրվել է ժամանակակից օդափոխության համակարգ: Ամբողջապես արդիականացվել է Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի լուսաձայնային համակարգը: Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնին հատկացվել է շուրջ 168 միլիոն դրամ՝ նորակառույց շենքի գույքի և նյութատեխնիկական բազայի ձեռքբերման նպատակով, գրեթե նույն ծավալով հատկացումները շարունակվում են նաև այս տարի»,- ասված է հաղորդագրությունում։