Նահա՞նջ Փաշինյանի հրաժարականի պահանջից, թե՞ ռեստարտ. ընդդիմությունը բացեց Ֆրանսիայի հրապարակը. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով մեկուկես ամիս Ֆրանիայի հրապարակը փակ պահելուց հետո երեկ երեկոյան «Դիմադրության» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը հայտարարեց երթևեկելի հանգույցը բացելու մասին։

Չնայած ընդդիմությունն այս ընթացքում չկարաղացավ հասնել իր գլխավոր նպատակի իրագործմանը՝ պաշտոնանկ անել Նիկոլ Փաշինյանին և վարչապետ ընտրել մինչև այս պահը չգաղտնազերծած թեկնածուին, այնուհանդերձ, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց. «Վստահորեն պնդում ենք, որ վրանային այս ավանը լիարժեք կատարել է իր գործը»։

Ընդդիմադիրները վրաններն ապամոնտաժել են երեկ գիշերը: Առավոտյան արդեն Ֆրանսիայի հրապարակը բաց էր երթևեկության համար:

Ապրիլի 17-ից սկսած՝ ընդդիմությունը փակեց Երևանի գլխավոր պողոտաներն ու փողոցները, շրջափակեց ու մուտք գործեց պետական գերատեսչությունների շենքեր, քաղաքացիներին գործադուլների և դասադուլների կոչեր արեց, սակայն այդպես էլ չկարողացավ Փաշինյանին հեռացնել վարչապետի պաշտոնից։

Ինչո՞ւ ընդդիմությունը ձախողվեց իշխանափոխության հարցում: «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը երեկ հանրահավքից հետո հրաժարվեց պատասխանել Factor TV-ի այս հարցին:

«Երևանի մամուլի ակումբի» նախագահ Բորիս Նավասարդյանն ընդդիմության գործողությունների նոր պլանը նահանջ է համարում․ «Համոզվել են, որ դատարկ վրանները Ֆրանսիայի հրապարակում վարկաբեկում են շարժումը, բայց դրանց հանումը չի նշանակում, որ դադարեցնում են պայքարը»։

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը վրանների ապամոնտաժումն ընդդիմության պարտություն չի համարում:

Այս երկու ամիսների ընթացքում ընդդիմության առաջնորդները հանդես եկան վճռական հայտարարություններով, որոնցից կարելի էր ենթադրել, թե իշխանափոխությանը հաշված օրեր են մնացել:

Մինչ ընդդիմադիր պատգամավորը պայքարի նոր փուլի մասին է հայտնում, իշխանությունից հիշեցնում են «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի՝ հանրահավաքների ընթացքում պարբերաբար արվող հայտարարությունները, թե Փաշինյանի հրաժարականին մի քանի օր է մնացել: Իշխան Սաղաթելյանն էլ դեռ մայիսի 2-ից՝ ամենօրյա բողոքի ակցիաների մեկնարկի երկրորդ օրն էր հայտարարել, որ Նիկոլ Փաշինյանն իշխանություն չունի Հայաստանում:

Ուշագրավ է, որ Վանեցյանի կամ Սաղաթելյանի հետ ընդդիմադիր հարթակից այս երկու ամիսներին այդպես էլ ելույթ չունեցած Ռոբերտ Քոչարյանն այս տարվա փետրվարին հայտարարել էր, որ փողոցային պայքարով հաղթելու շանսեր չի տեսնում: 2021 թվականի դեկտեմբերի վերջին էլ Քոչարյանն արձանագրել էր ընդդիմության վարկանիշի անկումը:

Ինչո՞ւ ընդդիմության վարկանիշն այդպես էլ չվերականգնվեց․ Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ խնդիրը վստահության պակասն է հարթակում կանգնած գործիչների հանդեպ։ Նավասարդյանը, այնուհանդերձ, չի բացառում, որ ընդդիմության կողմից որդեգրվելիք նոր մարտավարության շրջանակում լինեն նաև նոր գործողություններ, այդ թվում՝ վարչապետի իրենց թեկնածուի անվան հրապարակումը։

Իշխանության ներկայացուցիչներն այսօր խորհրդարանում մեծ ոգևորությամբ էին մեկնաբանում ընդդիմադիրների կողմից վրաններն ապամոնտաժելու որոշումն ու դա որակում պայքարի ձախողում:

Ընդդիմադիրները, սակայն, ինչպես շարժման սկզբում, այնպես էլ հիմա հայտարարում են, որ Ազգային ժողով կվերադառնան իրենց օրակարգով: Նրանք չեն բացառում, որ օգստոսին, երբ լրանա վարչապետի պաշտոնավարման մեկ տարին, խորհրդարանում անվստահություն հայտնելու գործընթաց կսկսեն: Իսկ մինչ այդ հանրահավաքները կշարունակեն՝ շաբաթական մեկ անգամ պարբերականությամբ: Կլինեն նաև այլ ակցիաներ։ Այսօր ընդդիմադիրները երթ են իրականացրել դեպի Գլխավոր դատախազություն, ապա նստացույց շենքի դիմաց, իսկ երեկոյան Ազատության հրապարակում իրականացրել են համահայաստանյան ուսանողական նստացույցի վերհուշ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան