Մարզահամերգային համալիրում տեղադրվել է միջազգային չափանիշներին համապատասխան խաղային մարզաձևերի մանրահատակ

Լուրեր

11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 12:19
Հայտնի են Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարները
11.11.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում է // Ջերմաստիճանը մինչև 6 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 12:03
Ստացվում է՝ օլիգարխիկ կուսակցությունը եկամտահարկից ֆինանսավորելու է, հիմնադրամը` ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:00
63–72 տարեկան քաղաքացիների համար բիզնեսի աջակցման նոր գործիք․ ծրագրի մանրամասները. ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:54
Պուտինն ապրում է այլ իրականությունում․ Զելենսկին՝ Աբու Դաբիի բանակցությունների մասին
11.11.2026 | 11:49
Իշխանությունները համակարգի միջոցով իմանալու են` քաղաքացին քաղաքական ինչ նախասիրություն ունի. Դավիթ Ալավերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:40
Եթե կառավարությունն է որոշելու եկամտահարկից գումար ստացող ՀԿ-ների և ԶԼՄ-ների ցանկը, ումի՞ց են անկախ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:36
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի զինծառայող է ձերբակալվել ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով
11.11.2026 | 11:33
«Բժիշկներին թույլ են տվել ՔԿՀ մտնել Արսեն Գևորգյանի մահից հետո»․ փաստաբանները՝ կալանավայրում մահվան հանգամանքների մասին
Բոլորը

ՀՀ կառավարության աջակցությամբ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղադրվել է խաղային մարզաձևերի համար նախատեսված մանրահատակ: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Գերմանական բարձրորակ մանրահատակի տեղադրման աշխատանքներին տեղում հետևել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և խաղային մարզաձևերի ՀՀ ֆեդերացիաների ներկայացուցիչները: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրինության և խաղային մարզաձևերի՝ ֆուտբոլի, բասկետբոլի և վոլեյբոլի ֆեդերացիաների ներկայացուցիչների միջև հուշագիր է ստորագրվել՝ հետագա համագործակցության վերաբերյալ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի խոսքով՝ մանրահատակի և երկու ցուցատախտակի գնման գործընթացը 8-10 ամիս է տևել:

«Հայտարարվեց գնում, որի ամբողջ ընթացքն օրենքի սահմանում անցկացնելուց հետո հնարավորություն ստացանք ձեռք բերել այս բարձրակարգ գույքը: Այդ ժամանակ մեր առաջնային խնդիրը որակն էր: Կարողացանք ձեռք բերել ամենաբարձր չափանիշներին համապատասխան հատակ, որի վրա կարելի է անգամ աշխարհի առաջնություններ անցկացնել այս մարզաձևերից»,- նշել է Կարեն Գիլոյանը` շեշտելով, որ աշխատանքների կազմակերպման գործում մեծ է եղել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի դերկատարությունը:

Կարեն Գիլոյանն ընդգծմամբ՝ ունենալով նմանօրինակ մարզահամերգային համալիր, դահլիճ և ենթակառուցվածքներ՝ այստեղ խաղային մարզաձևերից միջազգային բարձր կարգի մրցումներ չանցկացնելն իսկապես մեծ բացթողում էր. «Հիմա այստեղ կարող ենք նաև խաղային ձևերի մեծ մրցումներ անցկացնել: Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը բարձր մակարդակով անցկացնելուց հետո արդեն զարկ կտանք խաղային ձևերին: Խաղային ձևերը զարգացնելու այլ ճանապարհ չկա: Պետք է այստեղ խաղանք, այստեղ ուժեղանանք, որպեսզի դրսում անենք այն, ինչ մեզանից սպասում է մարզասերը»:

Նշենք, որ հունիսի 23-26-ը Երևանում կկայանա SADA CUP բասկետբոլի միջազգային մրցաշարը, որին կմասնակցեն Հայաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության, Սիրիայի և ԱՄՆ-ի թիմերը: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահության կազմի անդամ Վահագն Հարությունյանի խոսքով՝ նոր մանրահատակն իսկական շքեղություն է հայկական սպորտի համար.

«Նոր տեղադրված հատակն առաջինը մենք ենք փորձարկելու, բայց համալիրը մեզ համար արդեն հարազատ վայր է դարձել, այստեղ մեկ ամբողջ մրցաշրջան ենք անցկացրել ու կարելի է ասել՝ այդ առումով առաջամարտիկներից ենք եղել»,- ասել է Վահագն Հարությունյանը:

Այսուհետ տնային հանդիպումները Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացնի նաև Հայաստանի ֆուտզալի հավաքականը: Հավանական է անգամ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի խաղերը Երևանում անցկացնելը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը ևս փաստում է, որ մինչև հիմա իրենց միակ խնդիրը հենց մանրահատակի հետ էր կապված.

«Հայաստանի ֆուտզալի հավաքականն այսուհետ կխաղա մարզահամերգային համալիրի այս դահլիճում: Շատ շնորհակալ ենք ՀՀ կառավարությանը, ԿԳՄՍ նախարարությանն ու մարզահամերգային համալիրի տնօրինությանը»,- նշել է է Արմեն Նիկողոսյանը՝ ընդգծելով, որ հուլիսի 7-ին կայանալիք վիճակահանության արդյունքում Հայաստանի ֆուտզալի հավաքականը կարող է միևնույն խմբում հայտնվել աշխարհի գործող չեմպիոն Պորտուգալիայի հետ:
«Միջազգային կառույցները թույլ չէին տալիս Երևանում հանդիպում անցկացնել, քանի որ մենք այսպիսի դահլիճ չունեինք: Հիմա ունենք ու հանգիստ կարող ենք հյուրընկալել աշխարհի ցանկացած երկրի: Մինչ այս միակ խնդիրը կապված էր դահլիճի հետ: Հիմա այդ խնդիրը լուծված է ու մենք, վստահ եմ, պատրաստ կլինենք հասնելու ամենամեծ նպատակներին: Այժմ վերջին ճշտումներն ենք անում, քանի որ տեխնիկական որոշ հարցեր դեռ կան: ՈՒԵՖԱ-ի համապատասխան ներկայացուցիչների կհրավիրենք Հայաստան, որպեսզի գնահատեն դահլիճը: Կարծում եմ՝ ամբողջովին կհամապատասխանի պահանջվող չափանիշներին»,- համոզմունք է հայտնել Արմեն Նիկողոսյանը:

Քննարկվում է նաև Երևանում խաղային մյուս մարզաձևերից միջազգային մրցաշարեր անցկացնելու հարցը: Մասնավորապես, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում է նախատեսվում անցկացնել 2025 թվականի Եվրոպայի վոլեյբոլի մինչև 17 տարեկանների առաջնությունը: