Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր քաղաքապետերը նախագահական ընտրություններում կարող են հաղթել Էրդողանին․ նոր հետազոտություն

Լուրեր

11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Գնաճը 4.3 տոկոս է այս պահին. ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 12:19
Հայտնի են Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարները
11.11.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում է // Ջերմաստիճանը մինչև 6 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 12:03
Ստացվում է՝ օլիգարխիկ կուսակցությունը եկամտահարկից ֆինանսավորելու է, հիմնադրամը` ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:00
63–72 տարեկան քաղաքացիների համար բիզնեսի աջակցման նոր գործիք․ ծրագրի մանրամասները. ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:54
Պուտինն ապրում է այլ իրականությունում․ Զելենսկին՝ Աբու Դաբիի բանակցությունների մասին
11.11.2026 | 11:49
Իշխանությունները համակարգի միջոցով իմանալու են` քաղաքացին քաղաքական ինչ նախասիրություն ունի. Դավիթ Ալավերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:40
Եթե կառավարությունն է որոշելու եկամտահարկից գումար ստացող ՀԿ-ների և ԶԼՄ-ների ցանկը, ումի՞ց են անկախ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:36
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի զինծառայող է ձերբակալվել ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով
11.11.2026 | 11:33
«Բժիշկներին թույլ են տվել ՔԿՀ մտնել Արսեն Գևորգյանի մահից հետո»․ փաստաբանները՝ կալանավայրում մահվան հանգամանքների մասին
11.11.2026 | 11:26
Կառուցապատողները բարձրաձայնել են ջրամատակարարման ցանցին միանալու խոչընդոտները․ քննարկվել են լուծման տարբերակներ
Բոլորը

Թուրքիայի հանրահայտ ընդդիմադիր քաղաքապետերը՝ Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշն ու Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, հնարավոր է՝ կարողանան հաղթել գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որն օրերս հայտարարեց, որ կրկին առաջադրվելու է 2023 թվականի ընտրություններում։ Այս մասին ասվում է MetroPoll առաջատար հետազոտական ընկերության ուսումնասիրության մեջ, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Հարցումը ցույց է տվել, որ եթե ոչ մի թեկնածու չհավաքի ձայների 50 տոկոսից ավելին, և նախագահական մրցավազքն անցնի երկրորդ փուլ, Էրդողանին կաջակցի ընտրողների 36,4 տոկոսը, իսկ Յավաշին՝ 50,3 տոկոսը։

Թեև հետազոտությունը ցույց չի տալիս Իմամօղլուի հստակ հաղթանակը, Ստամբուլի ընտրությունների կրկնակի հաղթողը դեռ կարող է առաջ անցնել նախագահից: Էրդողանի 39,4 տոկոսի աջակցության դիմաց Իմամօղլուն հավաքում է ձայների 46,7 տոկոսը։

Գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն, որին Էրդողանը մղում է՝ իրեն ներկայացնել որպես ընդդիմության միասնական թեկնածու, կհաղթի 42,7 տոկոսով՝ նախագահի 40,5 տոկոսի դիմաց։

Ներքին գործերի նախկին նախարար Մերալ Աքշեները՝ աջ կենտրոնամետ «Լավ» կուսակցության ներկայիս առաջնորդը, ավելի լավ դիրք ունի, քան Քըլըչդարօղլուն, սակայն դժվար թե կարողանա հաղթել Էրդողանին՝ հավաքելով 43,2 տոկոս՝ նրա 40,9 տոկոսի դիմաց։

MetroPoll-ի ուսումնասիրությունը պարզել է, որ Յավաշը նաև առաջին փուլի ամենահայտնի թեկնածուն է։ Մասնակիցների 41,6 տոկոսը հայտարարել է, որ կքվեարկի Յավաշի օգտին, եթե եռակողմ ընտրություն կատարվի Էրդողանի, Յավաշի և հայտնի քուրդ քաղաքական գործիչ Սելահաթթին Դեմիրթաշի միջև, որն այժմ բանտարկված է։ Այս սցենարով Էրդողանը կհավաքեր 35,4 տոկոս, Դեմիրթաշը՝ 15,7 տոկոս ձայն և կլիներ երկրորդ փուլի անհրաժեշտություն։

MetroPoll-ի համաձայն՝ ոչ մի սցենար չի հանգեցնի Էրդողանի հստակ հաղթանակին առաջին փուլում, նույնիսկ եթե չկողմնորոշված ընտրողները բոլորը քվեարկեն նախագահի օգտին։

Թուրքիայում ընտրությունները տեղի են ունենալու 2023 թվականի հունիսին։ Վերջին շրջանում երկրում տիրող տնտեսական ճգնաժամի ու մեծացող սոցիալական լարվածության ֆոնին Էրդողանի հանրային աջակցությունը զգալիորեն նվազել է։

Էմմա Չոբանյան