Գյումրու օրն այս տարի կնշվի օգոստոսի 27-ին

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Գյումրիում է։
Ինչպես տեղեկացնում են Գյումրու համայնքապետարանից, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն ընդունել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին: Վարդգես Սամսոնյանը ողջունել է Հրաչյա Սարգսյանի այցը Գյումրի, ապա կողմերը շրջել են քաղաքում, խոսել Գյումրի-Երևան համագործակցային ծրագրերից, անհրաժեշտ միջոցներից և առաջիկա անելիքներից:

Возможно, это изображение 4 человека, люди стоят, дерево и на открытом воздухе

«Օգոստոսին նախատեսվում է Գյումրիում անցկացնել Երևանի օրեր, որի շրջանակներում իրականացվելու են մի շարք մշակութային միջոցառումներ, համերգային ծրագրեր:

Օգոստոսի 26-27-ին հայրաքաղաքն իր հարկի տակ կընդունի Երևանից ժամանող խմբերին և ամենատարբեր ծրագրերով Գյումրի այցելող հյուրերին: Տոնավաճառներ, համերգային ծրագրեր ու մշակութային մի շարք այլ միջոցառումներով օգոստոսի 26-ին կտրվի համագործակցային ծրագրերի մեկնարկը: Օգոստոսի 27-ին Գյումրին կնշի իր տոնը. երկու քաղաքների փոխգործակցության արդյունքում ձևավորված մշակութային բազմաբնույթ միջոցառումների վերջին ակորդը կտրվի օգոստոսի 27-ին՝ Վարդանանց հրապարակում, համերգային մեծ ծրագրով: Անցկացվելիք միջոցառումների, դրանց առնչվող կազմակերպչական այլ մանրամասներ կքննարկվեն ու կներկայացվեն առաջիկայում:

Երկու քաղաքների համագործակցությունները այսքանով չեն սահմանափակվի, նախատեսվում են համագործակցային այլ ծրագրեր ևս իրականացնել»,- ասված է հաղորդագրության մեջ: