«Սխալ ա հաշված», «Չէ, ճիշտ ա հաշված». թեժ քննարկում՝ ԱԺ-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 19:47
Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ կլինի Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածը
Բոլորը

ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային ու Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվում է կորոնավիրուսային համավարակի ընթացքում առողջապահության ծախսերի արդյունավետության վերաբերյալ հաշվեքննիչ պալատի զեկույցը։

«Չեմ կարծում, որ եզրակացությունը քաղաքական չէ… Մենք առաջարներ ենք արել, որ հաշվեքննության մեջ փոփոխություններ լինեն, բայց ոչ մի փոփոխություն չի եղել: Մեր հակադարձումները եղել են տրամաբանական՝ ելնելով հաշվեքննության արդյունքում ստացված թվերից»,- այս մասին նշեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրեն Արման Հովակիմյանը:

Նրա խոսքով՝ ըստ Հաշվեքննիչ պալատի եզրահանգման՝ 2020-ին ՀՀ վերակենդանացման բաժանմունքների 72 տոկոսն ազատ է եղել, մինչդեռ այդ ժամանակահատվածում մարդիկ վերակենդանացման բաժանմունքներում տեղ էին փնտրում, որ հիվանդ տեղավորեին, և այդ ժամանակ կառավարությունը ստրատեգիական որոշում էր կայացրել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում 40 մահճակալային ֆոնդով վերակենդանացման բաժանմունք ստեղծել: Ներկայացնելով ևս մի շարք այլ տվյալներ և դրանք համեմատելով Հաշվեքննիչ պալատի զեկույցում ներկայացված տվյալների հետ՝ Հովակիմյանն ընդգծեց. «Զեկույցում կոպտագույն սխալներ կան…»:

Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանն ընդհատեց Հովակիմյանին՝ նշելով. «Մեր երկրում ինչ-որ բա՞ն է փոխվել, կարգավորումներ են վերանայվե՞լ, որ հանրային ֆինանսներով այսուհետ ընկերություններն են զբաղվում, այսինքն՝ քաղաքականություն իրականացնող մարմի՞ն է դարձել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն… Կա առողջապահության նախարարություն, որը, ենթադրվում է, որ այդ քաղաքականության պատասխանատուն է»:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն արձագանքեց. «Ունենք հրավիրյալներ, որոնք խոսքի իրավունք ունեն…»:

ԱԺ նիստում թեժ բանավեճ ծավալվեց:

Մանրամասները՝ տեսանյութում: