Լոս Անջելեսում մեկնարկել է Ամերիկաների գագաթնաժողովը

Լուրեր

11.11.2026 | 12:03
Ստացվում է՝ օլիգարխիկ կուսակցությունը եկամտահարկից ֆինանսավորելու է, հիմնադրամը` ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:00
63–72 տարեկան քաղաքացիների համար բիզնեսի աջակցման նոր գործիք․ ծրագրի մանրամասները. ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:54
Պուտինն ապրում է այլ իրականությունում․ Զելենսկին՝ Աբու Դաբիի բանակցությունների մասին
11.11.2026 | 11:49
Իշխանությունները համակարգի միջոցով իմանալու են` քաղաքացին քաղաքական ինչ նախասիրություն ունի. Դավիթ Ալավերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:40
Եթե կառավարությունն է որոշելու եկամտահարկից գումար ստացող ՀԿ-ների և ԶԼՄ-ների ցանկը, ումի՞ց են անկախ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:36
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի զինծառայող է ձերբակալվել ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով
11.11.2026 | 11:33
«Բժիշկներին թույլ են տվել ՔԿՀ մտնել Արսեն Գևորգյանի մահից հետո»․ փաստաբանները՝ կալանավայրում մահվան հանգամանքների մասին
11.11.2026 | 11:26
Կառուցապատողները բարձրաձայնել են ջրամատակարարման ցանցին միանալու խոչընդոտները․ քննարկվել են լուծման տարբերակներ
11.11.2026 | 11:15
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի ճամբարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
Բոլորը

Ամերիկայի իններորդ գագաթաժողովը բացվեց Լոս Անջելեսում` Միացյալ Նահանգների ամենաբազմազգ վայրերից մեկում, գրում է «Ամերիկայի ձայն»-ը:

Ինչպես նահանգապետ Գևին Նյուսոմն ասաց, այստեղ մարդկանց 27 տոկոսն ԱՄՆ-ում չի ծնվել, եւ երեխաների ավելի քան 50 տոկոսի ծնողներից առնվազն մեկը ծնվել է այլ երկրում: Նման բան չկա աշխարհի եւ ոչ մի վայրում, բացի Կալիֆոռնիայից, ասել է նա:

Բայց տոնակատարությունից զատ կա մեկ այլ իրականություն: Լատինական Ամերիկան և Կարիբյան ավազանը կանգնած են ամենախորը տնտեսական անկման առջեւ:

Ինչպես նախագահ Ջո Բայդենն է ասում, համավարակի առաջին տարվա ընթացքում միայն եւս քսաներկու միլիոն մարդ դասվեց աղքատության շարքում: ‘’Անհավասարությունը շարունակում է աճել, համաշխարհային գնաճն ավելի է վատթարացել Պուտինի անգութ և չհրահրված պատերազմի արդյունքում’’, ասաց Բայդենը, եւ հայտարարեց 300 միլիոն դոլարի համարժեք պարենային օգնություն հատկացնելու ծրագրի մասին: Նա հայտարարեց նաեւ, որ հիմնադրվում է մի կազմակերպություն, որն անվանվել է Ամերիկայի գործընկերություն` հանուն տնտեսական բարգավաճման:

«Ամերիկյան գործընկերությունը կօգնի տնտեսություններին զարգանալ վարից վեր’’, ասաց նա:

Նախաձեռնությունը չի ներառի նոր առևտրային համաձայնագրեր, որոնց ձգտում են տարածաշրջանի շատ առաջնորդներ, և պարզ չէ, թե որքան գումար կհատկացնի Միացյալ Նահանգները այդ ջանքերի համար:

Միացյալ Նահանգներն արդեն իսկ ազատ առևտրի համաձայնագրեր ունի Լատինական Ամերիկայի մոտ մեկ տասնյակ երկրների հետ, և Վաշինգտոնում այս ուղղությամբ մեծ հետաքրքրությւններ չկան:

Գագաթաժողովի վրա ստվեր է նետում ութ առաջնորդների բացակայության փաստը, մեկը՝ COVID-ի պատճառով, մյուսները՝ որպես բողոք ԱՄՆ-ի կողմից Կուբայի, Վենեսուելայի և Նիկարագուայի առաջնորդների բացառման դեմ:

Այնուամենայնիվ, առաջնորդները պատրաստվում են ընդունել նախաձեռնություններ, ներառյալ գործողությունների ծրագիր՝ ապագա համաճարակային սպառնալիքներին նախապատրաստվելու և բուժաշխատողների հմտությունները բարելավելու համար:

Միացյալ Նահանգները տարածաշրջանին նվիրաբերել է ավելի քան 65 միլիոն չափաբաժին պատվաստանյութ: Հետագա օգնությունը վտանգված է. վարչակազմի 5 միլիարդ դոլար արժողությամբ համաշխարհային համաճարակի ֆինանսավորման հարցն ամիսներ շարունակ մնացել է Կոնգրեսում:

Այս կիսանգնդում COVID-19 հիվանդությանը զոհ է գնացել 2 միլիոն 700 հազար մարդ, ինչը համաշխարհային ընդհանուր ցուցանիշի 40% տոկոսն է: