Ինչո՞ւ է Բայդենը շարունակում սառը վերաբերվել՝ հեռու մնալով Էրդողանից․ փորձագետի գնահատականը

Լուրեր

11.11.2026 | 12:03
Ստացվում է՝ օլիգարխիկ կուսակցությունը եկամտահարկից ֆինանսավորելու է, հիմնադրամը` ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:00
63–72 տարեկան քաղաքացիների համար բիզնեսի աջակցման նոր գործիք․ ծրագրի մանրամասները. ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:54
Պուտինն ապրում է այլ իրականությունում․ Զելենսկին՝ Աբու Դաբիի բանակցությունների մասին
11.11.2026 | 11:49
Իշխանությունները համակարգի միջոցով իմանալու են` քաղաքացին քաղաքական ինչ նախասիրություն ունի. Դավիթ Ալավերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:40
Եթե կառավարությունն է որոշելու եկամտահարկից գումար ստացող ՀԿ-ների և ԶԼՄ-ների ցանկը, ումի՞ց են անկախ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:36
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի զինծառայող է ձերբակալվել ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով
11.11.2026 | 11:33
«Բժիշկներին թույլ են տվել ՔԿՀ մտնել Արսեն Գևորգյանի մահից հետո»․ փաստաբանները՝ կալանավայրում մահվան հանգամանքների մասին
11.11.2026 | 11:26
Կառուցապատողները բարձրաձայնել են ջրամատակարարման ցանցին միանալու խոչընդոտները․ քննարկվել են լուծման տարբերակներ
11.11.2026 | 11:15
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի ճամբարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից հեռու մնալը դառնում է ավելի շոշափելի և ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության դեմ Թուրքիայի առարկությունների հետ կապված դաշինքի ներսում ստեղծված ճգնաժամը հարց է առաջացնում՝ արդյո՞ք Արևմուտքի կողմից տարիներ շարունակ Էրդողանին հանգստացնելը մտել է վերջնական փակուղի։ Այս մասին ասել է Մերձավոր Արևելքի ժողովրդավարության նախագծի (POMED) Թուրքիայի ծրագրերի տնօրեն Մերվե Թահիրօղլուն, գրում է «Ահվալ» գործակալությունը։

Նա նշել է, որ Թուրքիայի պահվածքը վերջին տարիներն հստակ ցույց է տալիս, որ Էրդողանի կառավարությունը լուրջ խնդիր է դարձել ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի համար։

«Ավելացնենք այն փաստը, որ Էրդողանը գնալով ավելի ավտոկրատ է դառնում, ամեն օր նա անում է մի բան, որն ավելի ու ավելի ճնշող է իր սեփական ժողովրդի դեմ։ Սա բավական պատճառ է, որպեսզի Բայդենն Էրդողանին և նրա կառավարությանը հեռու պահի առնվազն մինչև 2023 թվականի ընտրությունները»,- ասել է Թահիրօղլուն։

Թուրքիան և Միացյալ Նահանգները ձգտում են վերականգնել երկկողմ հարաբերությունները, որոնք խաթարվել են տարածաշրջանային հարցերի շուրջ տարաձայնությունների պատճառով, ինչպիսիք են Սիրիան և Անկարայի կողմից Ռուսաստանից C-400 ՀՕՊ համակարգերի  գնումը: Հիմա էլ, երբ Թուրքիան դեմ է Շվեդիայի ու Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալուն, ավելացնում է Անկարայի ու Վաշինգտոնի միջև քաղաքական լարվածությունը։

Թահիրօղլուն նշում է, որ Էրդողանի կառավարությանը հեռու պահելու՝ Բայդենի վարչակազմի մտադրություններն ավելի ցայտուն դարձան, երբ Էրդողանը սպառնաց ՆԱՏՕ-ում վետո կիրառել՝ դաշինքի ներսում փոքր ճգնաժամ առաջացնելով: Ըստ նրա՝ Թուրքիան ՆԱՏՕ-ի խնդրահարույց երկիր է դառնում այն ​​ժամանակ, երբ շատ կարևոր է ունենալ համախմբվածություն, և կազմակերպության համար կարևոր է իրեն ցույց տալ որպես Ռուսաստանին զսպելու ավելի զորեղ ուժ։

Թահիրօղլուն պնդում է, որ ՆԱՏՕ-ում Թուրքիայի վարքագիծը միայն սառցաբեկորի գագաթն է այն առումով, թե ինչպես է նա վերջին մի քանի տարիներին իրեն պահում կազմակերպությունում և այլ բազմակողմ ինստիտուտներում, ինչպիսին է Եվրոպայի խորհուրդը։

Էրդողանին սպասվում են նախագահական և խորհրդարանական ընտրություններ հաջորդ տարվա հունիսին։ Հարցումներն էլ ցույց են տալիս, որ Էրդողանի և նրա իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հանրային աջակցությունը նվազում է, ինչը հիմնականում պայմանավորված է տնտեսական անկայունությամբ, ներառյալ՝ ավելացող գնաճով։

«Մեկ տարի անց Թուրքիայում ընտրություններ են սպասվում, և այդ տարվա ընթացքում մենք ակնկալում ենք, որ ավելի շատ խախտումներ կլինեն թուրքական ժողովրդավարության և մարդու իրավունքների դեմ»,- ասել է Թահիրօղլուն։

Էմմա Չոբանյան