Քաղաքաշինության կոմիտեի մասնագետները դիտարկել են Սյունիքում և Վայոց ձորում ընթացող շինարարական ծրագրերը

Լուրեր

11.11.2026 | 12:03
Ստացվում է՝ օլիգարխիկ կուսակցությունը եկամտահարկից ֆինանսավորելու է, հիմնադրամը` ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:00
63–72 տարեկան քաղաքացիների համար բիզնեսի աջակցման նոր գործիք․ ծրագրի մանրամասները. ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:54
Պուտինն ապրում է այլ իրականությունում․ Զելենսկին՝ Աբու Դաբիի բանակցությունների մասին
11.11.2026 | 11:49
Իշխանությունները համակարգի միջոցով իմանալու են` քաղաքացին քաղաքական ինչ նախասիրություն ունի. Դավիթ Ալավերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:40
Եթե կառավարությունն է որոշելու եկամտահարկից գումար ստացող ՀԿ-ների և ԶԼՄ-ների ցանկը, ումի՞ց են անկախ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:36
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի զինծառայող է ձերբակալվել ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով
11.11.2026 | 11:33
«Բժիշկներին թույլ են տվել ՔԿՀ մտնել Արսեն Գևորգյանի մահից հետո»․ փաստաբանները՝ կալանավայրում մահվան հանգամանքների մասին
11.11.2026 | 11:26
Կառուցապատողները բարձրաձայնել են ջրամատակարարման ցանցին միանալու խոչընդոտները․ քննարկվել են լուծման տարբերակներ
11.11.2026 | 11:15
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի ճամբարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
Բոլորը

Պետական ֆինանսավորմամբ իրականացվող շինարարական ծրագրերի իրականացման ընթացքի վերահսկողության նպատակով Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի գլխավորությամբ կոմիտեի մասնագետներն աշխատանքային այցով եղել են Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. տեղեկացնում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեից։

«Գորիս խոշորացված համայնքի Շուռնուխ բնակավայրում կառուցվող բնակելի թաղամասում արդեն իրականացվում են ջերմամեկուսացման և արտաքին պատերի երեսպատման, որոշ տներում՝ տանիքների կառուցման և ներքին հարդարման աշխատանքներ։ Տեղում կատարված մեծածավալ աշխատանքների հետ միասին արձանագրվել են նաև որոշ թերացումներ և ապրանքների մատակարարման ուշացումներ։

Կոմիտեի պատվիրակությունը հետևել է նաև Վաղատին համայնքում նոր դպրոցի շենքի կառուցմանը: Այնտեղ ընթանում են բետոնացման, հենապատի կառուցման աշխատանքներ, որի նախագծային լուծումների վերաբերյալ մասնագետների կողմից տրվել են համապատասխան ցուցումներ:

Այցի շրջանակում հաջորդ կանգառը Դարբաս գյուղում էր, որտեղ կառուցվում է նոր դպրոց։ Արդեն կանգուն են մի քանի հենապատեր, և ընթանում են հիմնակմախքի բետոնացման ու միջնապատերի կառուցման աշխատանքներ: Միևնույն ժամանակ կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության մասնագետներն արձանագրել են տեխնոլոգիական հաջորդականության շեղումներ։

Տեղում արձանագրվել է, որ օբյեկտներում բավարար քանակությամբ աշխատուժ ներգրավված չի եղել, որը և հանգեցրել է պայմանագրի ժամանակացույցի շեղումների։ Կապալառու կազմակերպություններին կոմիտեի ղեկավարը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել՝ թերությունները շտկելու և աշխատանքը պատշաճ որակով ավարտին հասցնելու համար։

Աշխատանքային շրջայցով կոմիտեի պատվիրակությունը եղել է նաև Վայոց ձորի մարզում։ Մարզպետի, մարզպետարանի աշխատակիցների, կապալառու ընկերության տնօրենների և տեխնիկական հսկողություն իրականացնող մասնագետների ուղեկցությամբ նրանք դիտարկել են Եղեգիս համայնքի դպրոցի կառուցման և Շատին համայնքի դպրոցի մարզադահլիճի վերակառուցման աշխատանքների ընթացքը։

Եղեգիսի դպրոցում իրականացվում են մարզադահլիճի հիմնակմախքի կառուցման և որոշ հատվածներում՝ ներքին հարդարման աշխատանքներ։ Ուսումնասիրելով նախկինում արձանագրված թերությունները՝ կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը և մարզպետ Արարատ Գրիգորյանը որոշեցին կազմել մասնագիտական խումբ՝ առկա խնդիրներն առավել մանրամասն ուսումնասիրելու և դրանց շտկման վերաբերյալ որոշում կայացնելու նպատակով։ Իսկ Շատինում ժամանակավորապես դադարեցվել է շինարարությունը՝ գոյություն ունեցող շենքի կոնստրուկցիաների վիճակի ուսումնասիրության նպատակով: Արդյունքում որոշվել է ամբողջությամբ քանդել շինության ետնամասի կրող պատը և կառուցել նորը։

Կոմիտեի խումբը ծանոթացել է նաև Չիվայի դպրոցի կառուցման աշխատանքներին, որտեղ ևս արձանագրվել են բազմաթիվ խախտումներ, ինչի վերաբերյալ կապալառու կազմակերպությունը գրավոր տեղեկացվել է։ Շինարարական աշխատանքները դադարեցվել են մինչև թերությունների ամբողջական շտկումը»,- ասված է հաղորդագրությունում։