Մենք համապատասխան ձայները կապահովենք, որ Փաշինյանը դառնա վարչապետ. Էդուարդ Շարմազանով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.10.2026 | 14:02
Հայաստանի ներկայացուցիչը Պոդգորիցայում մասնակցել է Եվրոպա-Ասիա զբոսաշրջային համաժողովին
21.10.2026 | 13:53
Ընթանում է Պուտին-Ուիթկոֆ հանդիպումը․ ՌԴ նախագահը հայտնել է Ուկրաինայի կողմից կռված ամերիկացու ազատ արձակման մասին
21.10.2026 | 13:51
Գյումրիում հանրային սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է
21.10.2026 | 13:43
Եթե մենք կարողանալու ենք Ադրբեջանի տարածքով ապրանք բերել Չինաստանից, հեգնելու ի՞նչ կա․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 13:34
NBA. Լեբրոն Ջեյմսը նորամուտն է նշել «Ֆիլադելֆիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 13:25
TRIPP-ի լայնությունը ինչքա՞ն է․ գազամուղ, նավթամուղ մի տեղ են լինելու, թե՞ ցրված են․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 13:16
Ռուբիոն հայտարարել է, թե Ուկրաինան այսօր գոյություն չէր ունենա, եթե ԱՄՆ-ի օգնությունը չլիներ
21.10.2026 | 13:07
Ռուբինյանը Սերբիայի դեսպանի հետ քննարկել է տնտեսական կապերի և ավիացիոն համագործակցության զարգացման հարցեր
21.10.2026 | 12:56
Ֆրանսիայի վարչապետը կհանդիպի արհմիությունների հետ՝ քննարկելու անվտանգության հարցերը․ նոր բողոքի ցույցեր են սպասվում
21.10.2026 | 12:53
Մահացել է կինոգետ Դավիթ Մուրադյանը
21.10.2026 | 12:50
Գյումրիում էլեկտրաշչակ է փորձարկվելու 
21.10.2026 | 12:48
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
21.10.2026 | 12:41
Վթարվել է «Ապարան-Երևան» մայրուղային ջրատարը՝ վայրկյանում 90 լիտր ջրի կորստով
21.10.2026 | 12:32
Պուտինն օրվա առաջին կեսին կընդունի Ուիթկոֆին․ հանդիպման գլխավոր թեման ուկրաինական կարգավորումն է
21.10.2026 | 12:22
Երկաթուղի, նավթամուղ, գազամուղ․ Միրզոյանը ներկայացրեց՝ ինչ ենթակառուցվածքներ կունենա TRIPP-ը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Քիչ առաջ ՀՀԿ ԳՄ և ԱԺ խմբակցության համատեղ նիստից հետո, որին մասնակցում էր նաև Սերժ Սարգսյանը, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին հավաստիացրեց, որ վաղը ՀՀԿ-ն կապահովի համապատասխան ձայներ՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելու համար։

«Մենք՝ որպես կուսակցություն, մնում ենք մեր սկզբունքային կարծիքին։ Միևնույն ժամանակ մենք օժանդակելու ենք պատգամավորների 1/3-ի ստորագրությունն ունեցող վարչապետի թեկնածուին՝ տվյալ դեպքում Նիկոլ Փաշինյանին»,- ասաց Շարմազանովը՝ շարունակելով․ «Եթե չեմ սխալվում, Փաշինյանի օգտին հավաքվել է 41 ստորագրություն, և ՀՀԿ-ն համապատասխան ձայներով կապահովի, որ մենք ունենանք վարչապետ»։ ՀՀԿ խոսնակը վստահեցրեց, որ դա եղել է կուսակցության և խմբակցության որոշմամբ։

«Մենք ենք հորդորել այդ պատգամավորներին, որ կողմ քվեարկեն։ Որևէ կուսակցության բաժանում չկա, սա մեր միասնական որոշումն է։ 45 ձայն իրենք ունեն, մենք կապահովենք, որ վաղը լինի վարչապետ»,-եզրափակեց ՀՀԿ խոսնակը։

Անդրադառնալով ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ տեղի ունեցած վիճաբանությանը, որի ձայները լսելի էին եղել դրսում կանգնած լրագրողների համար, Շարմազանովը հայտարարեց, որ որևէ վիճաբանության ինքը ներկա չի եղել և ոչ էլ լսել է, դրա մասին կարդացել է կայքերում։