Թուրքիայում հարցվածների շուրջ 49%-ը կարծում է, որ Էրդողանը չի վերընտրվի

Լուրեր

11.11.2026 | 12:03
Ստացվում է՝ օլիգարխիկ կուսակցությունը եկամտահարկից ֆինանսավորելու է, հիմնադրամը` ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:00
63–72 տարեկան քաղաքացիների համար բիզնեսի աջակցման նոր գործիք․ ծրագրի մանրամասները. ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:54
Պուտինն ապրում է այլ իրականությունում․ Զելենսկին՝ Աբու Դաբիի բանակցությունների մասին
11.11.2026 | 11:49
Իշխանությունները համակարգի միջոցով իմանալու են` քաղաքացին քաղաքական ինչ նախասիրություն ունի. Դավիթ Ալավերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:40
Եթե կառավարությունն է որոշելու եկամտահարկից գումար ստացող ՀԿ-ների և ԶԼՄ-ների ցանկը, ումի՞ց են անկախ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:36
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի զինծառայող է ձերբակալվել ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով
11.11.2026 | 11:33
«Բժիշկներին թույլ են տվել ՔԿՀ մտնել Արսեն Գևորգյանի մահից հետո»․ փաստաբանները՝ կալանավայրում մահվան հանգամանքների մասին
11.11.2026 | 11:26
Կառուցապատողները բարձրաձայնել են ջրամատակարարման ցանցին միանալու խոչընդոտները․ քննարկվել են լուծման տարբերակներ
11.11.2026 | 11:15
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի ճամբարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
Բոլորը

Անկարայում գործող Metropoll ընկերության կողմից անցկացված հանրային հարցման մասնակիցների մեծամասնությունը կարծում է, որ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չէր վերընտրվի, եթե նախագահական ընտրություններն անցկացվեին մայիսին, գրում են թուրքական լրատվամիջոցները։

«Արդյո՞ք Էրդողանը կվերընտրվեր, եթե նախագահական ընտրություններն անցկացվեին այս կիրակի» հարցն է տրվել Metropoll-ի մայիսին անցկացված «Turkey’s Pulse» հետազոտության մասնակիցներին։

Հարցվածների շուրջ 49 տոկոսն ասել է, թե կարծում է, որ Էրդողանը չի վերընտրվի, մինչդեռ 46 տոկոսը կարծում է, որ նա կհաղթի։ Չկողմնորոշված ընտրողների մեծ մասը նույնպես, ամեն դեպքում, կարծում է, որ Էրդողանը չի վերընտրվի։

Էրդողանն առաջին անգամ 5 տարի ժամկետով նախագահ է ընտրվել 2014 թվականին՝ խորհրդարանական համակարգով ուղիղ քվեարկությամբ։ Թուրքիան կառավարման նախագահական համակարգին անցավ 2017 թվականի հանրաքվեով, իսկ արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ անցկացվեցին 2018-ին, երբ Էրդողանը կրկին նախագահ ընտրվեց։

Metropoll-ը 2020 թվականի օգոստոսից պարբերաբար հարցումներ է անցկացնում՝ կապված հաջորդ նախագահական ընտրություններում Էրդողանի հաղթելու հավանականության հետ։ Էրդողանն ու նրա ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը սկսել են կորցնել հանրային աջակցությունը հարցումներում այն ժամանակ, երբ բարձր գներն օրինաչափություն են դարձել Թուրքիայում, որտեղ պարենային ապրանքների և կոմունալ ծառայությունների գների վերջին բարձրացումներն ավելի են մեծացնում գնաճը՝ նվազեցնելով քաղաքացիների գնողունակությունը։

Մայիսին Թուրքիայում գրանցվել է 1998 թվականից ի վեր ամենաբարձր գնաճը՝ հասնելով 73,5 տոկոսի։

Էմմա Չոբանյան