Ադրբեջանի բանտերում, ի նշան ոստիկանության խոշտանգումների դեմ բողոքի, բանտարկյալները հացադուլ են սկսել

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի բանտերում կրոնական ակտիվիստները հացադուլ են սկսել։ «Թուրան» գործակալությունը հայտնում է, որ  «Մահմեդական միասնություն» շարժման դատապարտված առաջնորդ Թալե Բագիրզադեի հացադուլին աջակցել են մի շարք այլ ակտիվիստներ։ Նրանք բողոքում են ոստիկանության կողմից խոշտանգումների դեմ։

Հացադուլավորներից Փոլադ Ասլանովի կնոջ խոսքով՝ իր ամուսինը հայտնել է, որ հունիսի 3-ից հացադուլ է սկսել ու հունիսի 6-ին այդ մասին պաշտոնապես տեղեկացրել է թիվ 1 գաղութի ղեկավարությանը։

«Երեկ ես ու Թալեն հեռախոսով խոսեցինք, հինգերորդ օրն է՝ հացադուլի մեջ է։ Միայն ջուր է խմում։ Ասում է, որ առայժմ իրեն լավ է զգում, բայց ձայնի մեջ լարվածություն կար. գաղութի վարչակազմը համառորեն պահանջում է դադարեցնել ակցիան, սակայն Թալեն մերժում է դա։ Չնայած հացադուլին՝ նրան չեն մեկուսացրել, նա մնում է սովորական խցում»,- պատմել է Բագիրզադեի կինը։

Այդ հաստատությունում հացադուլ է հայտարարել շարժման մեկ այլ անդամ՝ Ջաբբար Ջաբբարովը։ Գոբուստանի բանտում էլ հացադուլ է սկսել ակտիվիստ Աբբաս Հուսեյնովը։ Այս մասին հայտնել են նրա հարազատները։

Լրատվամիջոցը քրեակատարողական ծառայությունից այս հարցի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ չի կարողացել։

Հավելենք, որ մայիսի 23-ին կայացած մամուլի ասուլիսում ուժայինների խոշտանգումների և նրանց կողմից Աստծուն վիրավորելու մասին հայտարարել էին երկու կրոնական ակտիվիստներ, որոնք մայիսի 20-ին ձերբակալվել էին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի շենքի մոտ։

Էմմա Չոբանյան